Անցյալում չինացիները ալոճից պատրաստել են ոգելից խմիչք, որի մնացորդները գտնվել են 9000 տարվա վաղեմության անոթներում:

Կարծիք կա, որ հին ժամանակներում կրոնում այն ուներ նշանակալի դեր:

Ավանդության համաձայն՝ Քրիստոսի փշե պսակը պատրաստված է եղել ալոճենուց:

Սրտի դեղ%d5%bd%d5%bc%d5%bf

 

Ալոճի թուրմի մասին Դոկտր Վիլյամ Շվաբեն գրել է իր գրքում, որի շնորհիվ ալոճը դարձավ հանրահայտ բույս: Իր գրքում նա հաստատել է, որ ալոճը սրտի արժեքավոր դեղամիջոց է և կանխում է սրտի կաթվածը:

#wpai-del#

Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն ճնշման հետ կամ ցանկանում են նվազեցնել խոլեստերինի բարձր քանակը և բուժել երակների կարծրացումը, ովքեր տառապում են սրտային հիվանդություններով, կարող են հաջողությամբ բուժվել ալոճով:

Այս բույսը լայնորեն կիրառվում է արյունատար համակարգի առողջության պահպանման համար, բարձր ճնշման և սրտամկանի թուլության ու սրտային առիթմիայի դեպքում:

Այն որպես արդյունավետ բուժիչ միջոց ընդունվում էր սրտի հիվանդության և սկզբնական շրջանում, նաև՝ արդեն խորացված շրջաններում:

Ալոճ խորհուրդ են տալիս օգտագործել սրտի կաթվածից հետո, քանի որ այն մեծացնում է արյան հոսքը դեպի սրտային անոթներ: Այն նպաստում է սրտամկանի բջիջների ակտիվությանը և սնուցմանը: Ընդհանրապես, 50-ից բարձր տարիքի յուրաքանչյուր մարդ պետք է հաճախ օգտագործի ալոճի թուրմ:

Ալոճի այլ կիրառություններ15181619_1784442578477327_5189164559764514485_n

 

Ալոճը ամենահանգստացնող բույսերից մեկն է: Այն օգնում է հոգնածության դեպքում, էներգիայի պակասի, վատ քնի, խռպոտ շնչառության, գլխապտույտի, սրտխփոցների, հուզմունքի, նյարդայնության և ականջներում աղմուկի դեպքում:

Այն կարելի է օգտագործել նաև նիհարելու համար, քանի որ օգնում է հեռացնել օգրանիզմից ավելորդ ջուրը: Այս հատկության շնորհիվ ալոճն օգտակար է նաև ցելյուլիտի, այտուցների և հոդերի հիվանդությունների համար: Այն նաև բարերար ազդեցություն ունի խոցային կոլիտի և մարսողական խնդիրների դեպքում, սակայն խորհուրդ չի տրվում հղի կամ կերակրող կանանց:

Բուժման համար ալոճի ամենատարածված տեսակներն են հայտնի կարմիր և ավելի քիչ հայտնի սպիտակ ալոճները:

Խորհուրդ է տրվում ալոճի կեղևը հավաքել գարնանը և օգտագործել թարմ կամ չորացված վիճակում:

Պտուղները հավաքում են աշնանը, երբ նրանք վառ կարմիր գույն են ստանում:

Ծաղիկները՝ ցանկալի է սպիտակները, հավաքել բողբոջներով կամ բացվելուց առաջ: Ամենալավ ժամանակն է ապրիլից հունիսը: Այն պետք է չորացնել բարակ շերտերով:

Ալոճի կաթիլներ

Ավելի քան 20գ մանրացված տերևները և ծաղիկները լցնել 200 մլ 70%-անոց սպիրտի մեջ և խառնել: Թողնել, որպեսզի խառնուրդը հանգստանա 3 շաբաթ, հետո այն քամել և ֆիլտրել: Խմել օրական 20 կաթիլ՝ մի փոքր հեղուկի հետ:

Այս կաթիլները կանխում են անոթային և նյարդային համակարգի հիվանդությունները:

Ալոճի օշարակ1-8-890x395_c

 

Բլենդերի մեջ լցրեք մոտավորապես 1 կգ ալոճ, այն ծածկեք ջրով՝ այնպես, որ ջուրը 2-3 սմ ծածկի հատապտուղները, ապա խառնեք և թողեք 24 ժամ: Այնուհետև դրեք թույլ կրակի վրա և եռալուց հետո եփեք կես ժամ: Անջատեք գազը և ևս կես ժամ թողեք այդպես:

Քամեք հեղուկը և սառելուց հետո այն դրեք սառնարանի մեջ: Կրկին խառնեք պտուղները և դրա վրա ջուր ավելացրեք: Հետո նորից եփեք այն կես ժամ և թողեք դարձյալ կես ժամ: Լավ քամեք կտորով, որպեսզի խիտ լինի: Ապա քամված հյութը նորից եռացրեք ցածր կրակի վրա՝ մինչև մնա նրա ¼-ը:

Լցրեք այն ստերիլիզացված շշերի մեջ և օրական խմեք 6-ից 12 ճաշի գդալ: Պահպանման ժամկետը անսահմանափակ է:

Օգնում է սրտի կաթվածի դեպքում

 

Ալոճը բարելավում է Herbalist Richard Sulz ֆորմուլան նրանց մոտ, ովքեր տարել են սրտի կաթված:15179216_1783828025205449_6734407692307362854_n

Բաղադրությունը`

  • 240 մլ ալոճենու օշարակ
  • 30 մլ օձասխտորի թուրմ
  • 30 մլ կոճապղպեղի արմատի թուրմ
  • 30 մլ կակտուսի թուրմ
  • 30 մլ կարմիր պղպեղի թուրմ

Պատրաստման եղանակը`

Ալոճենու օշարակով լցնել շշի կեսը, ապա առանձին ամանի մեջ խառնել թուրմը, ավելացնել օշարակի վրա և լավ խառնել:

Խմել օրը 3-8 անգամ՝ մեկական ճաշի գդալ: