Անհավանական է, բայց սովորական կարտոֆիլի հյութը շատ դեպքերում ավելի արդյունավետ է լինում, քան ժամանակակից շատ դեղամիջոցներ: Այն օգնում է իջեցնել շաքարային դիաբետի առաջացման վտանգը և կարգավորում է արյան ճնշումը: Բացի այդ, կարտոֆիլը նաև հիանալի կանխարգելիչ միջոց է մի շարք լուրջ հիվանդությունների, այդ թվում նաև քաղցկեղի, դեպքում: Մեր նախնիները հում կարտոֆիլի օգտակար հատկություններ մասին գիտեին այդ հիանալի մթերքը սննդի մեջ օգտագործելու պահից, սակայն մեր առաջադեմ դարում մենք, չգիտես թե ինչու, կարծում ենք, որ այն կարելի է օգտագործել միայն ջերմային մշակումից հետո: Սակայն երբեմն կարտոֆիլը եփել բոլորովին էլ հարկավոր չէ, քանի որ այն հում վիճակում շատ օգտակար ու առողջարար բանջարեղեն է:   Ներկայումս կարելի է գտնել մեծ քանակությամբ հոդվածներ կարտոֆիլի հյութի օգտակար հատկությունների մասին: Այդ հոդվածների հեղինակներից մեկը` բժշկական գիտությունների դոկտոր Ջոն Լեսինջերն է, ով կարծում է, որ կարտոֆիլի հյութը գաստրիտի՝ մեր օրերի ամենատարածված քրոնիկ հիվանդություններից մեկի բուժման լավագույն բնական դեղամիջոցն է: Նա գաստրիտով տառապողներին խորհուրդ է տալիս պարբերաբար մեկ ճաշի գդալ կարտոֆիլի հյութին խառնել մի փոքր ջուր և ընդունել նախաճաշից, ճաշից ու ընթրիքից կես ժամ առաջ: Բացի այդ, նա կարծում է, որ քաղցած ժամանակ ճաշից ու ընթրիքից կես ժամ առաջ 50 մլ կարտոֆիլի հյութ խմելը կօգնի ազատվել ստամոքսի մի շարք խնդիրներից:

Ճապոնիայում Ակիտայի Բժշկական Համալսարանի պրոֆոսոր, բժիշկ Կագամինեի հետազոտություններն օգնել են գիտնականներին գտնել կարտոֆիլի հյութի մեջ պարունակվող ակտիվ բաղադրիչներ, որոնք, ինչպես պարզվել է մկների վրա արված գիտափորձերի արդյունքում, ճնշում են ուռուցքների աճը: Այդ հետազոտությունների արդյունքները ներկայացվել են քաղցկեղի խնդիրների մասին միջազգային ամենամյա համագումարի շրջանակներում, որն անցկացվում է Գերմանիայում:   Ներկայումս ուսումնասիրվում է նաև կարտոֆիլի մեջ պարունակվող նյութերի ազդեցությունը սրտի, երիկամների ու սրտանոթային համակարգի հիվանդությունների, արյան բարձր ճնշման, շաքարայի դիաբետի և մի շարք այլ հիվանդությունների վրա:   Բացի այդ, կարտոֆիլի հյութը կամ հում կարտոֆիլը կարելի է նաև օգտագործել սննդի մեջ՝ որպես իմունային համակարգը ամրապնող հիանալի միջոց: Հոգնածության ու էներգիայի պակասի դեպքում կարելի է օրական 2 անգամ՝ առավոտյան ու երեկոյան խմել մեկ միջին չափի կարտոֆիլի հյութ՝ հավելելով խնձոր ու գազար, ինչը ամբողջ օրվա ընթացքում կապահովի անհրաժեշտ էներգիայով ու բարձր տրամադրությամբ:   Այսպիսով՝ կարտոֆիլի հյութի առավելություններն են. o     բարելավում է իմունային համակարգը, o     մաքրում է օրգանիզմը տոքսիններից ու վնասակար նյութերից, o     բարելավում է մաշկի վիճակը, o     օգնում է օրգանիզմին պայքարել քաղցկեղի դեմ, o     օգնում է գաստրիտի և մարսողական համակարգի այլ հիվանդությունների դեպքում, o     իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, o     նպաստում է երիկամների ու լյարդի առողջությանը, o     օգնում է կանխարգելել սրտանոթային համակարգի հիվանդությունները:   Կարտոֆիլի կեղևն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից և պարունակում է մի շարք օգտակար նյութեր: Մարդիկ հաճախ դեն են նետում կարտոֆիլի կեղևը, սակայն պարզվել է, որ այն հարուստ է մի շարք օգտակար նյութերով, ինչպիսիք են՝ վիտամին C-ն, վիտամին B6-ը, կալիումը, երկաթը, մանգանը, ցինկը, օգտակար սպիտակուցներն ու ածխաջրերը: Սակայն սովորաբար կարտոֆիլի պատրաստման հետևանքով նրա մեջ պարունակվող վիտամին C-ն գրեթե ոչնչանում է, ինչը ցավալի է, քանի որ 27 մգ վիտամին C-ն, որը պարունակվում է միջին չափի կարտոֆիլում, կազմում է այդ վիտամինի օրական չափաբաժնի գրեթե 45 %-ը:   Բացի այդ, կարտոֆիլը նաև հիանալի միջոց է մաշկային խնդիրներից ազատվելու համար: Կարտոֆիլի հյութը մաշկը դարձնում է ձիգ ու փայլուն, մաքրում է խցանված ծակոտիներն ու բուժում բշտիկները: Իր հակասեպտիկ հատկությունների շնորհիվ կարտոֆիլն օգնում է ազատվել ախտածին բակտերիաներից, իսկ վիտամին C-ն ու օսլան սնուցում են մաշկը և կանխում վաղ կնճիռների առաջացումը: Անհրաժեշտ է պարզապես մանրացնել կարտոֆիլը քերիչով և ստացված խյուսն օգտագործել որպես դիմակ. սա կօգնի բարելավել մաշկը և վերականգնել առաձգականությունը: Կարտոֆիլը նաև ցելյուլիտի դեմ պայքարի շատ լավ միջոց է. դրա համար կարելի է կիսել կարտոֆիլը և մի կեսով մերսել այն հատվածները, որտեղ սկսել է նկատվել ցելյուլիտ:   Ինչպե՞ս տնային պայմաններում պատրաստել կարտոֆիլի հյութ   Անհրաժեշտ է լվանալ կարտոֆիլը, հեռացնել բոլոր կանաչ կամ վնասված հատվածները, քերել և ստացված խյուսից բարակ մաքուր կտորի օգնությամբ քամել հյութը կամ պարզապես օգտվել հյութաքամիչից: Սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է միշտ օգտագործել միայն թարմ քամված հյութ, քանի որ այն շատ արագ կորցնում է իր օգտակար հատկությունները:   Կարտոֆիլի հյութին ցանկության դեպքում կարելի է նաև ավելացնել բանջարեղենային կամ մրգային ուրիշ հյութեր: Կարելի է ավելացնել խնձորի կամ կիտրոնի հյութ, իսկ ցանկության դեպքում նույնիսկ մի փոքր մեղր:   «Ճանապարհ դեպի առողջ ապրելակերպ. քաղցկեղը դատավճիռ չէ» գրքի հեղինակի ՝ Ճապոնիայի հայտնի բուդդայական վանական Տոմիձավայի պնդմամբ՝ օրական ընդամենը 2 բաժակ կարտոֆիլի հյութը կօգնի զգալիորեն նվազեցնել քաղցկեղի և այլ քրոնիկ հիվանդությունների առաջացման վտանգը: