Ճապոնացի գիտնականները ուրախ լուր են հաղորդել դարի «աղետից»՝ ճարպակալումից տառապողներին: Հաճախ խնձոր ուտելով՝ նրանք զգալիորեն կթեթևացնեն իրենց հոգսերը:

Պարզվում է՝ ճաշից առաջ 3 խնձոր ուտելով՝ հնարավոր է արյան մեջ ճարպի քանակությունը նվազեցնել 20 տոկոսով:
Գիտնականները մի խումբ մարդկանց ճաշից առաջ 600 մգ խնձորի պոլիֆենոլ են տվել: Սա պտղի մեջ պարունակվող այն նյութն է, որը հալեցնում է ճարպը, և հենց այսքան պոլիֆենոլ կա երեք խնձորների մեջ:

Ճաշից հետո արված անալիզները ցույց են տվել, որ այս մարդկանց արյան մեջ ճարպի քանակությունը 20 տոկոսով ավելի քիչ է, քան նրանց մոտ, ում ճաշից առաջ պոլիֆենոլ չեն տվել: