Արդյո՞ք գոյություն ունեն տարբեր սեռի երեխայի բեղմնավորման ուղիներ: Եթե այո, ապա ինչպես 100% վստահ լինել, որ կծնվի տղա երեխա:
Ժամանակակից զույգերի մեծամասնության համար երեխայի ծնունդը կյանքի մեծագույն ուրախությունն է: Իսկ ի՞նչ է պետք տղա ունենալու համար….
Ապագա մայրիկը փորձում է հետևել սրտի ձայնին և գուշակե`ով է ծնվելու, իսկ այդ պահին հայրիկը և մնացած բոլոր հարազատները փորձում են ժողովրդական նախանշաններ գտնել, որոնք առավել ճշտգրիտ ցույց կտան երեխայի սեռը:
Տղամարդկանց մեծամասնությունը ցանկանում է տղա երեխա`ժառանգ, ունենալ: Սա գալիս է դեռ միջին դարերից, երբ  միայն տղաներն էին ժառանգում ընտանեկան գործը և կոչումը: Կինը նույնպես, ցանկանալով երջանկացնել ամուսնուն, ցանկանում է ժառանգ ունենալ:7ad3e35af04e36042c9612d2352ae08f
Այսպիսով, ինչը կօգնի ապագա ծնողներին իրականացնել տղա երեխա ունենալու երազանքը:
Գիտությունը ապացուցել է, որ երեխայի սեռը ծրագրավորվում է անմիջապես բեղմնավորման ժամանակ: Յուրաքանչյուր կին և տղամարդ ունի քրոմոսոմների մի զույգ, որը պատասխանատու է ապագա երեխայի սեռի համար: Կնոջ մոտ երկու X-քրոմոսոմներ են, իսկ տղամարդու մոտ մեկ X-քրոմոսոմ և մեկ Y-քրոմոսոմ: Բարեբախտաբար անցել են այն օրերը, երբ կնոջը դատապարտում էին, որ նա չի կարողանում տղա երեխա պարգևել: Այսօր գիտությունը ապացուցել է, որ երեխայի սեռը կախված է տղամարդուց, այլ ոչ թե կնոջից: Սերմնաբջիջները տարբեր քրոմոսոմներն են կրում` Х-քրոմոսոմով սերմնաբջիջները թույլ են տալիս աղջիկ երեխա բեղմնավորել, Y-քրոմոսոմովը`տղա: Գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդու օրգանիզմը արտադրվում է Х և Y քրոմոսոմներով սերմնաբջիջների հավասար քանակ, հետևաբար աղջկա և տղա երեխաի բեղմնավորման հավանականությունը հավասար է:
Երաշխիքային մեթոդներ աղջիկ կամ տղա երեխա բեղմնավորելու համար գիտության մեջ գոյություն չունի: Միայն արհեստական բեղմնավորման ժամանակ, երբ արգանդի մեջ թողնում են ցանկալի սեռի էմբրիոնը, կարելի է ստանալ 100%-ոց արդյունք, որ երեխան կծնվի ձեր ուզած սեռի:

Շարունակությունը այստեղ՝ Argamblog.com