Ոմանք տառապում են հոդացավից խոր ծերության, իսկ մյուսները՝ ավելի երիտասարդ տարիքում: Այն կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ ծանր ֆիզիկական աշխատանքից, նյութափոխանակության խանգարումից, հորմանալ խանգարումներից, դրան նպաստում է նաև ժառանգականության գործոնը:

Բայց կան բավականին շատ ժողովրդական միջոցներ հոդացավի դեմ, որոնք երբեմն ավելի արդյունավետ են, քան որոշ թանկարժեք դեղամիջոցներ:
Այսօր BestInfo.Am ձեզ է ներկայացնում մի դեղատոմս, որը օժտված է հակաբորբոքային և վերականգնողական հատկություններով, կարգավորում է նյութափոխանակությունը, արյանը հարստացնում օգտակար բաղադրիչներով:

Ինչպես վերացնել հոդացավը

Բաղադրիչներ.
1 կգ մեղր,
10 ճաշի գդալ վուշի սերմեր,
50գ մաքրած, հում դդմի կորիզ,
5 ճ/գ աղացած քունջութի սերմեր,
3 ճ/գ չամիչ,
50գ արևածաղկի մաքրած սերմեր,
50գ աղացած ցորեն:
Պատրաստման եղանակ.
1. Մեծ ամանի մեջ խառնել բոլոր բաղադրիչները:
2. Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ, կափարիչով փակել և պահել սառնարանի մեջ:
3. Ուտել նախաճաշից և ճաշից 20 րոպե առաջ 1ճ/գ:
Օգտագործելուց առաջ համոզվեք, որ որևէ բաղադրիչ ալերգիա չի առաջացնի ձեզ մոտ:
Դեղամիջոցը բավականին համեղ է, բացի այդ այն հանդիսանում է իմունիտետի բարձրացման հրաշալի միջոց, քանի որ բոլոր բաղադրիչները իրենց մեջ ներառում են վիտամինների կոմպլեքս, հանքային նյութեր, որոնք բարձրացնում են օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան:
Առավոտյան ուտելով 1 գդալ՝ անմիջապես զգում ես մեծ էներգիայի ներհոս: