Հրե Աքաղաղի տարում շատ մարդկանց անձնական կյանքում արմատական փոփոխություններ տեղի կունենան, քանի որ այդ թռչունին առանձնացնում է կռվարարությունը, իմպուլսիվությունը, գերիշխելու ցանկությունը, ոչ մշտականությունը:

Խոյ Խոյերի անձնական կյանքը շատ հաջող կդասավորվի: Հաջորդ տարին իդեալական ժամանակ է լուրջ հարաբերություններ սկսելու կամ ամուսնանալու համար: Նոր ռոմանտիկ ծանոթությունների ֆոնին ստիպված կլինես մեծ ուշադրություն հատկացնել արտաքինիդ և առողջությանդ:

Ցուլ Անձնական կյանքը 2017 թ. բավական հարթ և հանգիստ կանցնի: Կունենաս և՛ հետաքրքիր հանդիպումներ, և՛ խոստումնալից ժամադրություններ, բայց դրանք բոլորը կլինեն վայրկենական ինտրիգներ:

Երկվորյակ Անպարզությունը անձնական կյանքում սկզբում կարող է վշտացնել Երկվորյակներին: Հրե Աքաղաքի տարին քեզ համար կսկսվի բաժանություններով ու կորուստներով: Բայց արդյունքում՝ բոլոր փոփոխությունները քո օգտին կլինեն: Շատ Երկվորյակներ իրենց սիրելի մարդկանց կհանդիպեն հենց 2017 թ.:

Խեցգետին Հաջորդ տարին ստիպված կլինես անցկացնել պաշտպանողական դիրքով, քանի որ շատ սիրային կապեր կգնան դեպի փլուզում: Ուստի Խեցգետինների համար կարևոր կլինի արդեն գոյություն ունեցող հարաբերությունների պահպանումը: Բայց մինչև աշուն ամեն ինչ կկարգավորվի և անձնական կյանքը նորից հանգիստ կլինի:

Առյուծ Հրե Աքաղաղի տարին Առյուծների համար կլինի սիրային ճակատում լիակատար գերակայության շրջան: Յուրաքանչյուր նպատակի կկարողանաս հասնել: Բայց ռոմանտիկ արկածներ որոնելիս Առյուծները չպետք է մոռանան պահպանել անձնական կյանքում արդեն զբաղեցրած դիրքերը:

Կույս Ուժեղ և ինքնավստահ Կույսերը հաջորդ տարի նոր ծանոթություններ չեն փնտրի: Կարևոր կլինի արդեն կառուցված հարաբերությունների պահպանումը, խորացումը և զարգացումը:

Կշեռք Սովորաբար զուսպ և հավասարակշռված Կշեռքները հաջորդ տարի բոլորին կզարմացնեն: Կուտակված հույզերը դուրս կհորդեն: Դու կփայլես և կպտտես հակառակ սեռի նեկայացուցիչները գլուխները: Շատ Կշեռքներ հաջորդ տարի կքանդեն իրենց միությունները և դրանց փլատակների վրա անմիջապես նորերը կստեղծեն՝ ավելի ամուր և հարատև:

Կարիճ Բարձր ինքնագնահատականը և եսասիրությունը կարող են նոր ծանոթներին վանել այս նշանի ներկայացուցիչներից: Ուստի եթե Կարիճներն ուզում են փոխել իրենց անձնական կյանքը, պետք է իրենք մի քիչ փոխվեն: Այսինքն՝ սովորեն ներել թերությունները և վրիպումները՝ դրսևորելով զսպվածություն և դիվանագիտություն:

Աղեղնավոր Սիրիային ոլորտում հաջորդ տարին Աղեղնավորների համար կնշանավորվի պատահական կարճատև սիրավեպերով և ցավոտ բաժանություններով: Հատկապես հագեցած կլինի արվեստի ներկայացուցիչ Աղեղնավորների անձնական կյանքը:

Այծեղջյուր Ինտելիգենտ և խելացի Այծեղջյուրների համար հեշտ չի լինի: Որպեսզի Հրե Աքաղաղի տարում անձնական կյանքը լավ դասավորվի, պետք է ուշադրությունդ կենտրոնացնես արտաքինիդ վրա: Էֆեկտիվ արտաքին տեսքը կօգնի չկորել բազմության մեջ, կընդգծի քո արժանիքները և կթաքցնի թերություններդ: Ջանքերն անարդյունք չեն լինի, Այծեղջյուրները տարին կլցնեն հետասքրքիր ծանոթություններով ու ռոմանտիկ հաղթանակներով:

Ջրհոս Ջրհոսների համար գալիք տարին ընտանեկան կլինի։ Ոման կկատարելագործեն արդեն գոյություն ունեցող ընտանիքը, ոմանք էլ նորը կստեղծեն։ Շփվող Ջրհոսները նոր ծանոթություններ կհաստատեն։

Ձուկ Սառը Ձկները 2017 թվականին հնարավորություն կունենան իրենց աշխարհը լցնել վառ և թարմ գույներով։ Անձնական կյանքում տարբեր փոփոխություններ կլինեն։