«Տղամարդ, ում հետ պետք չէ ամուսնանալ»։ Այս գիրքը հրատարակվել է 1930թ.։ Ժնևում հրատարակված այս գրքում հավաքված են խորհուրդներ կանանց համար։
1.Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով համոզված է, որ այն ամնն, ինչ նա անում, պարզապես հրաշալի է։

2.Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով չի կարող հայելու կողքով անցնել՝ առանց իրենով հիանալու։

3. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով ամեն շաբաթ կամ առավել հաճախ փոխում է սիրելիին։

4. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով թուլություն ունի թղթախաղի և ալկոհոլի նկատմամբ։

5. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով եղունգները կրծելու կամ միշտ կեղտոտ եղունգներ ունենալու սովորություն ունի։

6. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով ծանր հիվանդ է, քանի որ տունը, որ պետք է հիմնեն երիտասարդ ամուսինները, առողջարան չէ, այլ վայր, ուր պետք է ծնվի նոր, առողջ սերունդ։

7. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով հայտնի է որպես ոչ խելացի անձ։

8. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով հոգևոր արժեքներ չունի, օրինակ՝ ստախոս է։

9. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով նպատակ չունի գումար վաստակել կնոջ, հետագայում նաև իրենց սերունդների արժանապատիվ կյանքի համար։

10. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով ագահ է, կնոջը նվերներ անելու, նրան թատրոն և հանգստի տանելու նպատակ չունի։

11. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով չի ցանկանում իմանալ, որ կինը պետք է ուրախ և երջանիկ լինի. նրա տրամադրությունն ու առողջությունը ընտանեկան կյանքի բարեկեցության հիմքն է։

12. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով անհավասարակշիռ բնավորություն ունի։

13. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով չի կարող 5 րոպե հանգիստ նստել իր տեղում։

14. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով շան հաչոց կամ կոտրվող ապակու ձայն հիշեցող ձայն ունի, քանի որ այս ձանը խոսում է կոնֆիլկտների հակվածության և անհամբերության մասին։

15. Շատ զգույշ եղեք այն տղամարդկանց հետ, ովքեր տան միակ տղան են։

16. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով ձեզնից մեծ է 12 տարուց ավելի կամ դուք են նրանից մեծ 12 տարով։

17. Պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով հայտնի է, հզոր՝ նկարիչներ, գիտնականներ, երաժիշտներ, բժշիկներ։ Մեծամասամբ սրանք նյարդային, ամբողջությամբ իրենց գործի մեջ խորացած մարդիկ են։

18. Պետք չէ ամուսնանալ դոն ժուանների հետ։ «Գայլը փոխում է մորթին, բայց չի կորցնում իր կամակորություններն ու սովորությունները»։ Այսպիսի տղամարդը չի կարող առողջ ընտանիք կազմել։

19. Վտանգավոր են հասարակաց տներ այցելող տղամարդիկ, քանի որ նրանք տիրացել են հիվանդ մարմնի և հոգու։ Ամուսնանալով նա հավատացած է, որ առողջ է, բայց բազմաթիվ հիվանդություններ ունի, որոնք կարող են վնասել ձեզ և ձեր ընտանիքը։