Barometer.am-ը մազաթափությունը վերացնելու համար առաջարկում է այս շատ պարզ և արդյունավետ միջոցը:

Հարկավոր է.

    • 10 կաթիլ խնկունու եթերային յուղ
    • 10 կաթիլ կիտրոնի եթերային յուղ
    • Ձեր շամպունը 

Եթերային յուղերը վաճառվում են դեղատներում: Ուղղակի ավելացրեք նշված չափով յուղերը Ձեր շամպունին և այսուհետ մազերը լվացեք դրանով:

Խնկունու եթերային յուղը դեռ վաղուց օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես մազաթափությունը կանխելու միջոց:Այն լավացնում է գլխամաշկի արյան շրջանառությունը, ինչը նպաստում է մազարմատների սնուցմանը և մազերի ամրապնդմանն ու աճին:

Առողջ եղե՛ք:

Աղբյուր՝ Barometer.am