Բոլորին էլ հետաքրքրում է, թե ինչպիսի տարի է լինելու Նոր տարին։ Կարմիր աքաղաղի տարին հնարավորությունների ու բացահայտումների տարի է։
greatpicture.ru-ն գրում է, որ պարտադիր չէ սպասել ամբողջ տարին, որպեսզի իմանաք, թե ինչ է սպասվում տարվա ընթացքում։ Ընտրեք փաթիլն ու բացահայտեք , թե ինչպիսի տարի է լինելու։
1. Ձեզ բազմաթիվ ձեռքբերումներ են սպասվում։ Այս տարի կիրագործվեն ձեր բոլոր նպատակներն ու ցանկությունները։ Նոր ծանոթություններ կունենաք, անձնական կյանքում ևս դրական փոփոխություններ կլինեն։
2. Այս տարին նոր նախաձեռնություններով հղի կլինի։ Ձեր բոլոր պլանները հաջողությամբ կպսակվեն։ Անձնական կյանքում լուրջ փոփոխություններ կլինեն։
3. Տարվա ընթացքում բազմաթիվ հաջողություններ կունենաք, սակայն դրանք կուղեկցվեն դժվարություններով։ 2017-ն կհաղթահարեք բոլոր դժվարություններն ու հաղթանակած դուրս կգաք։
4. Տարին նպաստավոր կլինի ընտանիք կազմելու ու երեխաներ ունենալու համար։ Ձեզ բազմաթիվ հաջողություններ են սպասվում, տարին բեղմնավոր կլինի և կբավարարի ձեզ։
5. Դուք բարդություններով լի տարի կունենաք։ Դրանք հաղթահարելը դժվար կլինի, սակայն ոչ անիրական։ Այս տարի պետք է շատ աշխատեք ու կհասնեք ձեր նպատակներին։
6. Տարվա ընթացքում շատ օգտակար նոր ծանոթություններ կունենաք, սակայն չեք կարողանա դրանք ճիշտ օգտագործել։ Անհաջողություններ շատ կլինեն, սակայն դրական պահերը ևս անպակաս կլինեն։