Գիտնականները պարզել են, որ մարիխուանայի օգտագործումը կարող է ազդել մարդու սեռական կյանքի վրա, հաղորդում է Metro բրիտանական պարբերականը:

Մասնագետների փոխանցմամբ՝ հետազոտության մասնակիցների 70 տոկոսը, որոնք չափավոր քանակությամբ մարիխոանա են օգտագործել սեքսից առաջ, սեռական հարաբերության ժամանակ ավելի ուժեղ հաճույք են զգացել: Գիտնականները կարծում են, որ տվյալ թմրանյութը թուլացնում է մարդուն և սրում է զգացողությունները: Միևնույն ժամանակ գիտնականները նշել են, որ մարիխուանան չի օգնի իմպոտենցիայի դեպքում:

Կալիֆոռնիայում վաճառվում է մարիխուանայի հատուկ տեսակ՝ նախատեսված առաջին հերթին կանանց համար, որը սրում է զգացողությունները սեքսի ժամանակ:

Նշենք, որ մարիխուանան նաև մի շարք բացասական հետևանքներ է թողնում մարդու օրգանիզմի վրա: