Ինչպիսի՞ խնդիրներ են նախանշված Կենդանակերպի տարբեր նշանների ներքո ծնվածների համար:

ԽՈՅԵՐ – քաջություն, վճռականություն, գործելու ունակություն ձեւավորել:

ՑԼԵՐ – նյութական արժեքներ հավաքել եւ խելամիտ կերպով օգտագործել դրանք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ – ավելացնել գիտելիքների պաշարը, սովորել փոխանցել սեփական փորձը, ազգակցական կապեր հաստատել եւ հարազատներից տեսանելի եւ անտեսանելի աջակցություն ստանալ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ – ամրապնդել ընտանեկան կապերը, հասկանալ ակունքները, կյանքի ծագումը, զարգացնել զգայնությունն ու բնազդը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ – սովորել առաջնորդ լինել, հաստատվել որպես անհատականություն, ուժեղ եւ մեծահոգի լինել, պաշտպանել թույլերին, սովորել սիրել, ստեղծագործել կյանքի բոլոր ոլորտներում, իրենց մարդկանց նվիրել:

ԿՈՒՅՍԵՐ – վերլուծել շրջապատող աշխարհը, սովորել ենթարկվել եւ արդյունավետ աշխատել, ծառայել եւ օգտակար լինել մարդկանց:

ԿՇԵՌՔՆԵՐ – ներդաշնակության, սոցիալական արդարության հասնել, բարելավել շրջապատի գեղեցկությունը:

ԿԱՐԻՃՆԵՐ – Կարիճի անհատականությունն արտահայտում է այրելու եւ ամեն ինչ մաքրելու ցանկությունը․ կործանել՝ հանուն ստեղծելու (փոխակերպում):

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ – հոգեւոր ուղերձ փոխանցել, լույս եւ գիտելիք փոխանցել ժամանակակից մարդկանց, ուրախություն տարածել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ – համբերատարություն, հաստատակամություն սովորել, պատասխանատվություն ստանձնելու ունակություն ձեռք բերել:

ՋՐՀՈՍՆԵՐ – ընկերության ուրախություններով ապրել, զարգացնել եւ այլ մարդկանց փոխանցել սեփական ոգեշնչումը եւ ազատության, նոր գիտելիքների, ինքնատիպ ամեն ինչի հանդեպ սերը:

ՁԿՆԵՐ – հետեւել նախնիների ճակատագրին՝ ընդունելով ամեն տեսակի տառապանքներ եւ սահմանափակումներ, կատարել ընտանեկան պարտականություններ, լավ անել ցանկացած գործ, ազատվել հիվանդություններից: