168.am-ը գրում է՝    Չինացի այս կինը չէր դադարում բողոքել իր աչքերի վիճակից։ Fithacker.ru կայքը գրում է, որ թարթիչները մշտապես քոր են եկել՝ սուր ցավ պատճառելով։ Քանի որ Չինաստանում բժշկական օգնություն ստանալը շքեղություն է, կինը որոշել է բժշկի չգնալ։ Սակայն, երբ ցավը հասավ անտանելի աստիճանի, նա դիմեց բժշկի օգնությանը։ Մասնագետը որոշեց թարթիչները դիտարկել միկրոսկոպի օգնությամբ։   Պարզվեց, որ այսպիսի երևույթներ կարող են հայտնվել թարթիչների վրա, եթե չհետևեք դրանց։ Թարթիչների վրա առաջացող այս տիզերը մեր օրերում հազվադեպ հանդիպող երևույթներ են։ Սակայն հիգիենայի կանոնները չպահպանելու համար դրանք կարող են արագորեն բազմանալ։