Մեր օրերում ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ:

Չբերության պատճառները բազմաթիվ են, սակայն, բժիշկների նոր բացահայտումը ապացուցում է, որ յուրաքանչյուր կին կարող է հղիանալ:Մշակվել է մի նոր մեթոդ, որը կոչվում է «չբերության նեյրոգիտական բուժում», որը խոստանում է արդյունք ապահովել 24-ամսվա ընթացքում:

Նոր բուժումը կենտրոնանում է չբերության հետ կապված մտքերի հեռացման և սթրեսի համար պատասխանատու հորմոնի նվազեցման վրա, որոնք կանխում են հղիությունը:

Կնոջ հոգեկան վիճակի բարելավումն ազդում է նաև ֆիզիկական առողջության վրա և նպաստավոր պայմաններ ստեղծում հղիության համար:

Բուժման կարևոր մաս են կազմում նաև կանոնավոր սեռական հարաբերությունները: Չբերության բուժման այս ծրագիրն ամբողջովին բնական է և ապահովում է մինչև 77 % արդյունք՝ կախված այն բանից, թե չբերության պատճառը որն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: