Ջղակծկումը մկանների կամ մկանների խմբի ինքնաբերաբար կծկումն է, որն ուղեկցվում է ցավով:

Դրա առաջացման պատճառները բավականին շատ են՝ սթրեսներ, գերհոգնածություն, օրգանիզմում մագնիումի անբավարար քանակություն, վարիկոզ և այլն:

Հաճախ այն կարող է առաջանալ գիշերը, երբ օրգանիզմն ամբողջությամբ թուլացած է:

Դա տեղի է ունենում մարմնի սխալ դիրքից ու մկաններում արյան վատ մատակարարումից:

Ցավից ազատվելու համար բավական է, որ նստեք անկողնում ու մի քանի անգամ կսմթեք ցավոտ հատվածը, ապա ոտքերի այդ հատվածում ոչ մեծ մերսում արեք:

Մշտական ջղակծկումներից կօգնի ազատվել վիտամինների ընդունումը, վազելինից ու ծիծեռնախոտի (կանթեղախոտ) հյութից պատրաստված տնային քսուքով տրորելը:

Ինչպես ազատվել ջղակծկումից

Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ծիծեռնախոտի հյութ
  • Վազելին

Պատրաստման եղանակը

Խառնեք հյութն ու վազելինը 1 : 2 հարաբերակցությամբ:

Ամեն օր քսեք այս տնային քսուքը այն հատվածում, որտեղ լինում են կծկումները:

Արդեն 1 ամսից կնկատեք, որ ջղակծկումները զգալիորեն նվազել են: