Անգամ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների դարում մարդկանց առօրյայի մի մասն է կազմում սնահավատությունը: Ահա թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում տարբեր երկրներում:

1. Խոսող կենդանիներ

Նորվեգիայում երեխաների մեջ կա տարածված մի հավատ, որ Սուրբ ծննդի երեկոյան տնային կենդանիները լեզու են առնում և սկսում են խոսել: Այս լեգենդը առաջացել է Աստվածաշնչում Հիսուսի ծննդյան մեկնաբանության հիման վրա: Համաձայն դրա ՝ Հիսուսի ծննդի պահին նրան շրջապատած բոլոր կենդանիները սկսեցին խոսել, որպեսզի իրենց ուրախությունն ու ցնծությունը արտահայտեն: Երբ եկան մոգերը, կենդանիները նորից կորցրին իրենց ձայները: Չնայած որ ծնողները շատ չեն խոսում և պատմում այդ լեգենդի մասին, միևնույն է, երեխաները չեն հանձնվում և Սուրբ ծննդյան ամեն երեկո գաղտնի մոտենում են տնային կենդանիներին՝ հույս ունենալով նրանցից ինչ-որ բան լսել:

2. Կարլոս Մենեմ

Շատ արգենտինացիներ չեն արտաբերում «Կարլոս Մենեմ» անվանումը, քանի որ այս մարդը կենդանի անեծք է համարվում: Եթե ինչ-որ մեկը պատահմամբ հնչեցնում է Արգենտինայի նախկին նախագահի անունը խոսակցության մեջ, ապա այդ խոսակցությանը ներկա կանայք պետք է անհապաղ դիպչեն իրենց ձախ կրծքին, իսկ տղամարդիկ՝ ձախ ձվին, հակառակ դեպքում նրանց հետ անհաջողություն կպատահի: Տարօրինակ է, չէ՞:

Մենեմին արգենտինացիները չեն սիրել 2001 թ. տեղի ունեցած տնտեսական ճգնաժամի պատճառով, կաշառակերության և զենքի ապօրինի առքուվաճառքի համար: Այս ամենի հետ մեկտեղ՝ նախկին նախագահը ներում է շնորհել այն բանտարկյալ – ռազմական առաջնորդներին, որոնք պատասխանատու են եղել ամենաքիչը 30,000 մարդկանց սպանության համար:

Արգենտինայում համարում են, որ Մենեմը անհաջողություն է բերում այնտեղ, որտեղ հայտնվում է: