Նախորդ տարեվերջին ավարտվեց «Շանթ»-ի «Թաքնված սեր» սերիալը։ Տոնական օրերի պատճառով ստեղծագործական թիմն արդեն ավանդույթ դարձած ավարտական խնջույքը կազմակերպել էր երեկ: Նրանք ուրախ ժամանց են ունեցել  ռեստորանային համալիրներից մեկում: Այս մասին BRAVO.am-ին պատմել է ռեժիսոր Մհեր Խաչատրյանը, նաեւ տեղեկացրել, թե ինչ համագործակցություն է սպասվում առաջիկայում։

«Խնջույքը շատ լավ է անցել։ Առհասարակ, մեր թիմում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է։ Երեկ էլ պարել ենք, երգել եւ ուրախացել»,-ասել է նա եւ հավելել. «Հիմնական դերասանական կազմի հետ արդեն մի քանի նախագծում աշխատել ենք, ընկերներ ենք դարձել»:

Շարունակությունը` այստեղ: