Life.panorama.am-ը գրում է.

Ջրի կարևորությունն իմանալով՝ շատերը գիշերը 1 բաժակ ջուր են դնում մահճակալի կողքին, որպեսզի գիշերն արթնանալու և ծարավ լինելու դեպքում խմեն։ Եվ բոլոր նրանք, ովքեր ունեն այս սովորությունը կզգան այն տարօրինակ համը, որ ջուրն ունենում է առավոտյան։

Ջուրը չի պարունակում շաքար կամ սպիտակուցներ, որում մանրէները բազմանում են, որի պատճառով էլ չենք կարող ասել, որ մանրէների պատճառով է ջուրը փոխում համը։

Մյոս կողմից, 1 բաժակ ջուրն ավելի ընկալունակ է փոշու մասնիկների և օդի միջոցով փոխանցվող բակտերիաների համար։ Ինչպես նաև, երբ ջուրը բաց վիճակում է, այն ներծծում է ածխածնի երկօքսիդը, որի մի փոքր մասն էլ վերածվում է ածխաթթվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ