Մարդու բնավորության ուսումնասիրությունները բավականին առաջընթաց են ապրել։ Մի խումբ  հոգեբաններ ստեղծել են այս հոգեբանական թեստը, որի միջոցով 96% ճշտությամբ հնարավոր է պարզել, թե ինչ գաղտնիքներ են թաքնվում ձեր բնավորության խորքերում։

Ուշադիր նայեք նկարին ու ասեք, թե ինչ եք տեսնում։
test-ss0001-2

Ծառեր– Դուք բաց մարդ եք։ Վերջերս որոշ խնդիրներ ունեք, որոնց լուծումը ձեզ անհնար կամ դժվար լուծելի է թվում։ Դուք բավականին հեշտ եք լեզու գտնում մարդկանց հետ և կարողանում եք ճիշտ խորհուրդներ տալ։ Ձեր խնդիրները լուծելու համար պատկերացրեք մեկ ուրիշին ձեր իրավիճակում ու որևէ խորհուրդ տվեք նրան։

Կին– Դուք ակտիվ ու նախաձեռնող եք։ Ձեզ համար շատ կարևոր է կյանքի ակտիվ ռիթմը։ Չեք կարողանում երկար ժամանակ մի վայրում մնալ այդ պատճառով էլ դեմ չեք տարատեսակ փոփոխություններին։ Ձեր միակ խնդիրը ձեր ընտրած ճիշտ ճանապարհից չշեղվելն է։

Ջուր– Դուք ձգտում եք հեշտ ու հարմարավետ կյանքի։ Ձեզ համար կարևոր է հարմարավետությունը։ Ձեզ կարելի է նաև ալարկոտ համարել, սակայն այն սահմաններից դուրս չի գալիս։ Ձեր միակ խնդիրը ցանկալին անելն է։ Դուք չեք կարողանում անել այն, ինչ ցանկանում եք։ Սակայն պետք է հասկանաք, որ կարևոր են միայն ձեր ցանկությունները։