Պարզվում է՝ ծծապտուկներն ավելի շատ գաղտնիքներ են թաքցնում, քան կարծում ես:

EnterTrain-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր ծծապտուկների մասին:

Նախ ծծապտուկներն են եղել

5-11

Չնայած տղամարդկանց ծծապտուկները ոչ ֆունկցիոնալ են՝ ամեն մարդ ունի ծծապտուկներ: Ավելին՝ ծծապտուկները ձևավորվում են էմբրիոնի զարգացման ամենավաղ փուլում, նույնիսկ ավելի շուտ, քան սեռական օրգանները:

Ինչի համար են ծծապտուկների վրայի փոքր բշտիկները

Ծծապտուկի շուրջը եղած փոքրիկ սպիտակ բշտիկները պետք են հարպտկային շրջանի խոնավեցման համար, դրանց շնորհիվ՝ կնոջ համար ավելի հեշտ է կրծքով կերկրել: Բայց ոչ մի դեպքում չսեղմես դրանք. կարող ես վարակ անցկացնել:

Ծծապտուկներն ինչ գույն և չափ պետք է ունենան

Իրականում ամեն ինչ խիստ անհատական է: Ծծապտուկները և հարպտկային շրջանը կարող են լինել ցանկացած չափի և գույնի: Հղիության ժամանակ գունավորումը կարող է փոխվել, այդ շրջանում կանանց ծծապտուկները հաճախ մգանում են:

Էրոգեն գոտի

1

Գիտականորեն ապացուցված է, որ ծծապտուկները կարևորագույն էրոգեն գոտի են շատ կանանց համար: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի տվյալներով՝ կրծքի խթանման ժամանակ ակտիվանում են ուղեղի նույն գոտիները, ինչ հեշտոցի խթանման ժամանակ:

«Ծծապտուկների օրգազմ» գոյություն ունի

Նույն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ կանայք կարող են օրգազմ ապրել միայն ծծապտուկների խթանման միջոցով:

Ինչու են կրծքի վրա մազեր աճում

Ծծապտուկների վրա մազերի աճելը նորմալ է. հարպտկային շրջանում մազերի ֆոլիկուլներ կան: Եթե այդ հավածի մազերն էսթետիկ անհարմարություն են պատճառում, զգուշությամբ կտրիր: Հանելը միայն կսրի իրավիճակը. մազերը կմգանան և կհաստանան, կմեծանա մաշկի տակ դրանց աճելու կամ վարակ անցնելու ռիսկը:

Եթե ծծապտուկի շրջանում մազերը շատ են և ավելանում են, դա կարող է հորմոնալ խանգարում լինել կամ որոշ հիվանդությունների մասին խոսել: Բժշկի դիմեք:

Ինչի մասին է խոսում ներս ընկած ծծապտուկը

Կանանց մեծ մասի ծծապտուկները դրսի մասում են, բայց մոտ 10-15%-ի դեպքում դրանք կարող են ներս ընկած լինել: Սրա պատճառն այն է, որ կաթի անցուղիները սովորականից կարճ են լինում: Սա ոչնչով չի սպառնում առողջությանը: Միայն կերակրելու հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, բայց պետք չէ դրանից վախենալ:

Ինչ անել, եթե ծծապտուկները հանկարծակի են ներս ընկել

Ծծապտուկների ձևի ցանկացած հանկարծակի փոփոխություն պետք է անհանգստացնի: Հատկապես եթե դա ուղեկցվում է ցավով և քորով: Ցանկալի է անհապաղ բժշկի դիմել. այդպիսի փոփոխությունները կարող են կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշեր լինել:

Ծծապտուկները չեն սիրում մարզասրահում մարզումներ

Ծծպտուկների վրայի մաշկը շատ նուրբ է, ուստի հագուստին սովորական հպվելը դրանք կարող է վնասել ընդհուպ մինչև արյունահոսություն: Գրգռվածությունից խուսափելու համար մարզումից առաջ կարելի է ծծապտուկների վրա քսուք քսել:

Խուսափիր փիրսինգներից

Ծծապտուկները ծակելը չափազանց անցանկալի է: Դա մեծացնում է վարակի անցնելու, մաստիտի, վերքի առաջացման ռիսկը: Բացի դրանից՝ ոչ բավարար ախտահանված գործիքով աշխատելու դեպքում հեպատիտի և ՁԻԱՀ-ի փոխանցման ռիսկ կա:

Մարդը քանի՞ ծծապտուկ կարող է ունենալ

6-8

Կան 3 կամ նույնիսկ 4 ծծապտուկ ունեցող մարդիկ: Իսկ դրանց թվով ռեկորդակիր է 7 ծծապտուկ ունեցող տղամարդ: Դա բավական հազվագյուտ հանդիպող անոմալիա է, տղամարդկանց շրջանում հանդիպում է 3 անգամ հաճախ, քան կանանց շրջանում:

EnterTrain