Այս լուսանկարն արվել է 1887 թ.:1

Առաջին հայացքից դրանում յուրահատուկ ոչինչ չկա, բայց իրականում փոքրիկներից մեկը վտանգի մեջ է, որի մասին կպատմի EnterTrain-ը:

Ամբողջ հարցը մանկական սննդի շիշն է եղել:

Այպիսի շիշը տարածված է եղել Վիկտորիանական ժամանակաշրջանում:

Շշերի վրա ռետինե կամ մետաղական խողովակ է եղել, որոնց ծայրին ծծակն է ամրացվել:

Շշի պարունակությունը չի թափվել, ուստի նույնիսկ 5-ամյա երեխաները կարող էին կերակրել փոքր եղբայրներին և քույրերին:

Փոքրիկներն էլ կարող էին ինքնուրույն ուտել առանց կեղտոտվելու վտանգի:

Սակայն այդպիսի շշերի կառուցվածքը հնարավորություն չի տվել լվալ և ախտահանել խողովակը:

Այնտեղ զարգացել և կուտակվել են վնասակար բակտերիաներ, որոնք հետո հայտնվել են երեխայի օրգանիզմում:

2

3

Իսկ հակաբիոտիկների ստեղծումից առաջ մեր ժամանակների համար շատ մանրուքներ հանգեցրել են երեխաների մահվան:

Օրինակ՝ 1907 թ. վիճակագրության համաձայն՝ ստամոքսաղիքային հիվանդություններին բաժին է ընկել նորածինների մահերի 35%-ը:

Քանի որ մանկական սննդի շիշը բավական թանկ է եղել և համարվել է նորաձև աքսեսուար, շատ ծնողներ դրանք մի քանի ամիս չեն փոխել:

4 5

Այդպիսի շշերը տարածված են եղել կես դար, միայն ХХ դարի սկզբին դրանք երեխաներ սպանողի համբավ են ստացել:

Հետաքրքիր է, որ պատմությունը մարդկանց գրեթե ոչինչ չի սովորեցնում:

Մեր ժամանակներում արտադրվում են մանկական կերի շատ շշեր, որոնք բակտերիաների կուտակման հարմար տեղ են:

6

Ուստի փոքրիկի համար շիշ ընտրելիս քանդեք այն և ուշադիր եղեք, որ մաքրելու համար անհասանելի մասեր չունենա: