Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է, սակայն նրան ոչ բոլորն են լսում, մասնավորապես, դա վերաբերում է ծխելուն և նրա հետևանքներին:

Եթե Դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել Ձեր թուլությունը, գոնե ջանացեք նվազեցնել դրա վնասը:

Դրա համար հարկավոր է օրակարգում ընդգրկել այնպիսի մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմը մաքրելու նիկոտինից:

1. Բրոկոլի

Բրոկոլի կերեք հաճախակի, և Ձեր թոքերը պաշտպանված կլինեն թույների ազդեցությունից:

2. Նարինջ

Նիկոտոնի կործանարար ազդեցություններից մեկն այն է, որ այն նվազեցնում է C վիտամինի քանակը: Այդ պատճառով հարկավոր է հաճախակի օգտագործել նարինջ:

3. Սպանախ

Այն ունի նիկոտինն օրգանիզմից հանելու հատկություն: Նպաստում է անքնության վերացմանը:

4. Կոճապղպեղ

Կոճապղպեղի արմատը արդյունավետ պայքարում է ծխախոտի շատ կողմնակի ազդեցությունների դեմ: Մասնավորապես, ծխելը թողած մարդկանց այն օգնում է հաղթահարելու ծխախոտի նկատմամբ ցանկությունը:

5. Լոռամրգի

Այս օգտակար հատապտուղն օգնում է արյան անոթները մաքրելու նիկոտինից և ամրացնում է դրանք: Այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում պայքարելու ծխելու ցանկության դեմ:

6. Կիտրոն

Եվս մեկ հիանալի օգնական նիկոտինային կախվածության դեմ պայքարելու համար․ բարձրացնում է իմունիտետը և վերականգնում ծխախոտից տուժած մաշկը:

7. Գազար

Ցանկացած ծխող գիտակցաբար վերացնում է A և C վիտամինները, որը բերում է ուղեղի բջիջների և նյարդային վերջույթների քայքայման:

8. Նուռ

Նուռը բարենպաստ է ազդում ծխախոտից վնասված սրտի վրա և կարգավորում նրա տոնուսը:

9. Ցորենի ծիլեր

Աճեցրած ցորենն անոթները դարձնում է առաձգական և նվազեցնում ապագայում կաթվածի ռիսկը:

10. Տերևավոր կաղամբ կամ կալե
Սա ծխողներին օգնում է լրացնելու սպիտակուցի պակասը, ինչպես նաև կարող է մատակարարել կալցիում: Այն օգտագործվում է որպես ընդհանուր ամրացնող միջոց: