ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան–Խոսե քաղաքի «Burger King» արագ սննդի կետում տնօրենի օգնական Սախիտա Բակավլան ուշադրություն դարձրեց սեղաններից մեկի մոտ թողած պայուսակին։ Կինը սկզբում կարծեց, թե դա մշտական այցելուներից մեկն է թողել և փաստաթղթի փնտրտուքով բացեց այն։ Բայց ներսում փաստաթուղթ չգտավ։ Այնտեղ մարիխուանայով լցոնած գլանակ էր և 100 հազար ԱՄՆ դոլար։

Հաստատության ղեկավար Ատլաֆ Չաուսը, ով 15 տարի քրտնաջան աշխատել էր 2 տեղ, որպեսզի գումար հավաքի այդ կետը բացելու համար, չի նախատեսում ծախսել դոլարները, այլ համբերատար կսպասի, մինչև դրա տերը հայտնվի։ Չնայած այսպիսի աղմուկից հետո դժվար ինչ–որ մեկը հանձն առնի խոստովանել, որ այդքան խոշոր գումարն իրենն է։ Հարկային ծառայություններն անմիջապես կփորձեն ճշտել, թե որտեղից դա նրան։

burger_king_stash_02 burger_king_stash_03 burger_king_stash_04