Կարևոր չէ՝ սիրո՞ւմ եք մաթեմատիկա, թե՞ ոչ, բայց թվերը շատ բան կարող են պատմել մարդու անձի մասին։

Որպեսզի իմանաք, թե անձի ո՞ր գիծն է գերակայում ձեր մոտ, նայեք նկարին և առանց երկար մտածելու ընտրեք թիվը։

4545

Եթե դուք ընտրել եք.

7

Չափազանց լավատես մարդ եք։ Ձեր կյանքում ինչ էլ որ պատահի՝ երբեք չեք հանձնվում և շարունակում եք լիցքավորել շրջապատին ձեր դրական էներգիայով։ Մարդիկ ձգվում են դեպի ձեզ և շրջապատը գիտի, որ ձեզնից կարելի է դրականորեն լիցքավորվել։ Թույլ տվեք ձեզ ժամանակ առ ժամանակ հանգստանալ՝ այդ թվում նաև մարդկանցից։ Այլապես դուք կարող եք «այրվեք» և նյարդերի հետ խնդիրներ ունենաք։

24

Ձեր հնարամտությանը կարելի է նախանձել։ Դուք պատվով եք կարողանում դուրս գալ կյանքի տարբեր իրավիճակներից։ Դժվարությունները ձեզ չեն վախեցնում, այլ հակառակը՝ ինտրիգ են առաջացնում։ Հասարակության մեջ ավելի հաճախ դուք զբաղեցնում եք առաջնորդի դիրք և ձեր ետևից եք տանում մարդկանց։ Դուք ունեք մաթեմատիկական մտածելակերպ և ֆենոմենալ հիշողություն։ Մարդկանցից շուտ եք հոգնում և գերադասում եք ժամանակ անցկացնել ամենամտերիմների շրջապատում կամ միայնակ։

61

Անհավասարակշիռ՝ ձեր երկրորդ անունն է։ Շրջապատող մարդիկ կարծում են, որ դուք չափազանց թեթև եք վերաբերվում կյանքին։ Սակայն այդպիսի մոտեցումը ձեզ դուր է գալիս։ Դուք չեք սիրում բարդեցնել և հաճախ փախչում եք պրոբլեմներից, թաքուն հուսալով, որ ինչ որ մի հրաշագործ կգա և կվերացնի բոլոր անհարմարությունները։ Ընդհանուր առմամբ այդպիսի մոտեցումը օգտակար է հոգեկան առողջության համար։ Բայց իրական կյանքում հրաշագործներ, ցավոք սրտի, չկան, ինչքան էլ որ ցանկանանք։

Շարունակությունը՝ այստեղ

Աղբյուրը՝ Mediamag.am