Արյունը պետք է մակարդվի: Այդպես մարմինը կանգնեցնում է արյունահոսությունը: Դուք տեսել եք արյան թանձրուկները վերքերից, քերծածքներից հետո:

Բայց երբեմն արյան թանձրուկները լինում են ոչ տեսանելի: Ու երբ դա տեղի է ունենում, սարսափելի է. հենց թրոմբերն են սովորաբար լինում ինֆարկտների, կաթվածների, սրտի նոպաների և այլ բժշկական լուրջ խնդիրների պատճառ:
[showad block=1]

EnterTrain-ը ներկայացնում է՝ ինչպես նախօրոք իմանալ, որ դուք կամ ձեր մտերիմներից մեկը կարող է թրոմբի խնդիր ունենալ՝

1. Որևէ վերջույթի այտուց

Սովորաբար նման բան լինում է, երբ մարդը խորը երակների թրոմբոզ է ունենում: Դրա պատճառով արյան հոսքը մարմնի որոշ մասեր վատանում է, և կենսականորեն կարևոր ներքին օրգաններ դադարում են անհրաժեշտ քանակի թթվածին ստանալ:

Սա շատ վտանգավոր է, ուստի պետք չէ անտեսել այտուցները, հատկապես՝ ոտքերի:
j11-810x425

2. Ցավեր ոտքերում

Խորը երակների թրոմբոզի ընդհանուր նշան են հաճախակի ցավերը և ծակծկոցը ոտքերի ստորին մասում: Հատկապես վտանգավոր է, եթե դա ուղեկցվում է հաճախակի ջղաձգություններով:

Ուստի նման դեպքում դիմեք բժշկի:

3. Տարօրինակ կարմիր գծեր մաշկի վրա

Կապտուկը թրոմբի ևս մեկ ձև է: Բայց եթե տեսնում եք կարիմր գծեր, որոնք գտնվում են երակներին զուգահեռ, դա պարզապես կապտուկ չէ: Անհապաղ բժշկի դիմեք:

Այդ կարմիր գծերը նաև սովորաբար շատ տաք են լինում շոշափելիս:

4. Ցավ կրծքում խորը ներշնչելիս

Սա կարող է խոսել այն մասին, որ արյան թանձրուկներ են սկսել կուտակվել արդեն թոքերում:

Դա մահացու վտանգավոր է, հանգուցալուծումը կարող է ցանկացած պահի վրա հասնել: Այդպիսի դեպքերում պետք է անհապաղ բժշկի դիմել:

5. Հևոց

Խոսքն այն դեպքերի մասին չէ, երբ սանդուղքով 15-րդ հարկ եք բարձրացել: Այլ երբ հեևոցն «առանց պատճառի է»: Այն ևս կարող է խոսել թոքերի շուրջ արյան թանձրացման մասին: Սովորաբար այն նաև ուղեկցվում է հանկարծակի գլխապտույտով:

Այս ախտանիշերից ցանկացածը պետք է ձեզ ստիպի անհապաղ բժշկի դիմել:

6. Անբացատրելի հազ

Եթե առանց պատճառի եք հազում (այսինքն՝ մրսած չեք, չեք ծխում, իսկ ռենտգենը ցույց է տվել, որ թոքերը մաքուր են), պետք է ավելի հաճախ ուշադրություն դարձնեք սրտի ռիթմին և շնչառության ռիթմին:

Եթե հազն ուղեկցվում է կրծքավանդակում ցավով, անհամաչափ ռիթմով կամ անբացատրելի հևոցով, պետք է բժշկի դիմեք:

Entertrain.1in.am