Նորաթուխ եւ ապագա մայրիկների համար կրծքով կերակրելը կարող է օգտակար լինել, հաղորդում է Fox News-ը: Ահա մի քանի զարմանահրաշ փաստեր, որոնք կօգնեն Ձեզ հասկանալու, թե ինչ է կատարվում Ձեր մարմնի հետ կրծքով կերակրելու ժամանակ:

1. Կրծքի կաթը միշտ չէ սպիտակ լինում Կրծքի կաթը սովորաբար սպիտակ կամ կրեմագույն է լինում, բայց այն կարող է լինել նաեւ կանաչ, կապույտ, դեղին կամ նարնջագույն: Մայրիկները կարող են նաեւ նկատել, որ մի օր այն խիտ է, մի օր էլ՝ ջրալի: Սակայն մասնագետների կարծիքով դա միանգամայն նորմալ է:

2. Մի կուրծքը կարող է մյուսից շատ կաթ արտադրել . Ինչպես մի ձեռքն ավելի երկար է լինում, կրծքերից մեկն էլ մյուսից տարբերվում է: Մեկը կարող է ավելի շատ կաթ տալ, քան մյուսը, բայց դա չի նշանակում, որ երեխայի համար կաթը չի հերիքի: Այնուամենայնիվ, միշտ սկսեք կերակրել այն կողմով, որով նախորդ անգամ վերջացրել եք, որպեսզի հավասարաչափ բաշխեք կաթը:

3. Ձեր կրծքերը կարող են Ձեզ բավականին մեծ թվալ Եթե մայրանալու եք, պատրաստ եղեք, քանի որ Ձեր կրծքերը կարող են մեծանալ: Դա կապված է կաթի ծավալի աճի հետ: Իսկ թե ինչքան կմեծանան Ձեր կրծքերը, կախված է մաշկի առաձգականությունից: Երեխան ինչքան մեծանա, եւ Դուք էլ ինչքան քիչ կերակրեք, կրծքերը այդքան կփոքրանան: Իսկ երբ դադարեցնեք կրծքով կերակրելը, կուրծքը կարող է կամ ավելի մեծ, կամ ավելի փոքր դառնալ։:

4. Կրծքի կաթը միայն պտուկներից չի հոսում Մոտավորապես 15-25 կաթի անցուղիներ կան յուրաքանչյուր կրծքում:  Կան նաեւ մի քանի ծակոտիներ, որոնցով կաթը դուրս է գալիս եւ ոչ միայն պտուկի մեկ անցքից:

5. Ձեր կաթը կարող է հոսել այն ժամանակ, երբ դուք ամենաքիչն եք սպասում Կրծքի բարձիկներ օգտագործեք, հատկապես սկզբում: Եթե Ձեր երեխան կամ նույնիսկ ուրիշ երեխա լաց է լինում, Ձեր կրծքերը թուլանում են: Դա կարող է տեղի ունենալ նաեւ այն ժամանակ, երբ Դուք նայեք Ձեր երեխային, կամ նրա նկարին, կամ էլ երբ կրծքով կերակրելու ժամն է արդեն:

6. Սեքսը կարող է ցավոտ լինել Էստրոգենի բացակայությունը կարող է հեշտոցի չորացման եւ ցավոտ ներթափանցման պատճառ դառնալ: Օգտագործեք ջրի հիմքով քսանյութեր կամ խորհրդակցեք Ձեր մանկաբարձ-գինեկոլոգի հետ:

7. Ձեր կաթը կարող է չափազանց շատ լինել Որոշ կանանց մոտ կաթի արտահոսքային ռեֆլեքսն ուժեղ է, որի պատճառով կաթն արագորեն դուրս է հոսում: Որոշ երեխաներ նույնիսկ խեղդվում են, քանի որ չեն կարողանում հոսքի հետ ուտել: Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ, թե ինչպես կարելի է դանդաղեցնել հոսքը:

8. Ձեզ մոտ կարող է «էմոցիոնալ ամերիկյան ոլորանների» իրավիճակ ստեղծվել Կաթի անցուղիների մկանները սղմող հորմոնը՝ օքսիտոցինը, որը թույլ է տալիս, որ կաթը հոսի Ձեր կրծքերից, կարող է նաեւ Ձեզ հանգստացնել եւ նույնիսկ քնկոտ դարձնել: Այուամենայիվ, այն կանանց մոտ, որոնք կաթի արտահոսքի ուժեղ ռեֆլեքս ունեն, կրծքով կերակրելը կարող է սրտխառնոց, թուլություն, անհանգստություն առաջացնել: Ոմանք էլ կարող են շատ ծարավել, ուստի պետք է իրենց ջրի մեջ հանքանյութեր ավելացնեն՝ խորհրդակցելով իրենց բժկի հետ:

9. Դուք հավելյալ կալցիումի կարիք չունեք  Կաթ խմելով՝ կաթ չեք ստանա, այնուհանդերձ, կրծքով կերակրելը կարող է Ձեր ոսկորների նեղացման պատճառ դառնալ: Լավ նորությունն այն է, որ  կրծքով կերակրելը դադարեցնելուց հետո մասնագետների խոսքով ոսկրային խտությունը վերադառնում է:Կրծքով կերակրելը կարող է կանխել նաեւ օստեոպորոզը:

10. Օրգազմը կարող է ստիպել Ձեր կրծքերին արտահոսել Քանի որ կաթի արտահոսքի համար պատասխանատու օքսիտոցինը նույն քանակությամբ արտադրվում է նաեւ օրգազմի ժամանակ, հնարավոր է՝ ամենաանհարմար պահին Ձեր կաթը հոսի: Հատուկ բարձիկներով կրծկալ կրեք կամ էլ պարզապես մի փոքր հումորի զգացում ունեցեք:

11. Դուք կարող եք ավելի շատ ուտել եւ դեռ նիհարել Ձեր մարմինը կրծքով կերակրելու համար 300-500 հավելյալ կալորիաների կարիք ունի: Շատ ուտելու համար անհանգստանալու փոխարեն պարզապես լսեք Ձեր մարմնին, եւ ավելորդ կիլոգրամներն իրենք իրենց կանցնեն:

12. Ձեր դաշտանը կարող է դադարել Եթե Դուք բացառապես կրծքով եք կերակրում (ոչ մի շիշ, նույնիսկ Ձեր քամած կաթով, կամ էլ ռետինե ծծակներ) եւ կերակրում եք ըստ պահանջի, հավանականություն կա, որ Դուք դաշտան չեք տեսնի: Որոշ կանանց մոտ վեց շաբաթ անց դաշտանը նորից կսկսվի, երբ նրանք սկսեն երեխային կտրել կրծքից կամ էլ չի սկսվի, մինչեւ կանայք կրծքով կերակրելն ընդհանրապես չդադարեցնեն: Սակայն սա չի նշանակում, որ Ձեզ մոտ օվուլյացիա չի կատարվում, ուստի զգույշ եղեք, եթե չեք պլանավորում շուտով եւս մեկ երեխա ունենալ:

Աղբյուր՝ med.news.am