Մաշկային բորբոքման առավել տարածված տեսակը ֆուրունկուլներն են:

Ավելի լավ է՝ թույլ չտալ, որ ֆուրունկուլներ առաջանան:

Սակայն եթե ֆուրունկուլ ես նկատել, չհուսահատվես:

EnterTrain-ը ներկայացնում է մի քանի արդյունավետ միջոց այդ խնդրի դեմ պայքարի համար:

Դրանք բոլորն անվնաս են, բնական և հավանաբար կան քո տանը:

1. Այրում

Միջոցը ցավոտ է: Բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է վարակի օջախը սկզբնական փուլում և կանխում է դրա հետագա զարգացումը: Կարող ես ասեղը տաքացնել և դնել խնդրահարույց մասին: Այս մեթոդը գործուն է, եթե ֆուրունկուլը նոր է առաջացել:

2. Գլուխ սոխ

Իր մանրէազերծ հատկություններով հայտնի սոխը ճնշում է պաթոգեն, թարախային միկրոֆլորայի զարգացումը և օգնում է բուժել ֆուրունկուլը: Կտրած սոխը կես ժամով դիր հիվանդ մասին: Պրոցեդուրան կրիկնիր առնվազն օրը 3 անգամ, մինչև ֆուրունկուլն ինքնուրույն վերանա:

3. Ջուր

Հնարավորինս շատ հեղուկ խմիր: Այն մաքրում է օրգանիզմը՝ հանում է տոքսինները:

4. Քրքում

Քրքումը անգնահատելի հականեխիչ հատկություններ ունի: Մածուկ պատրաստիր 2 թ. գ. քրքումով, 1 թ. գ. հնդյուղով և մի քանի կաթիլ յոդով: Օրը երկու անգամ քսիր խնդրահարույց մասին: Արդյունքը նկատելի կլինի առաջին մի քանի կիրառումից հետո:

5. Խնձորի քացախ

Խնձորի քացախը շատ ուժեղ բնական հականեխիչ է: Այն հրաշալիորեն պայքարում է մաշկային լուրջ հիվանդությունների դեմ:

6. Թեյածառի եթերայուղ

 

Այն զգուշությամբ օգտագործիր, քանի որ խիտ է: Քսիր միայն այլ յուղ-հիմքերի համադրությամբ, օրինակ՝ ձիթապտղի:

7. Անգլիական աղ

Կլանող մեծ հատկություններ ունի: Թարախային զանգվածները բառացիորեն «դուրս է քաշում»՝ ապաքինումը 2-3 անգամով արագացնելով:

Աղբյուրը՝ Entertrain.1in