Ճակնդեղն անչափ օգտակար բանջարեղեն է, որն օգնում է առողջական ամենատարբեր խնդիրների դեպքում: Այն համեղ է, սննդարար և հարուստ է օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ նյութերով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճակնդեղով մի բաղադրատոմս, որը կօգնի առողջական ամենատարբեր խնդիրների դեպքում:

Հարկավոր է 1,5 կգ ճակնդեղը մաքրել, յուրաքանչյուրը բաժանել 4-5 մասի, ավելացնել 2 լիտր տաք ջուր և դնել միջին ուժգնության կրակին: Այս կերպ հարկավոր է եփել մոտ 1 ժամ, այնուհետև ավելացնել 1 ճ.գ. շաքարավազ և 1 ճ.գ. խնձորի քացախ: Ստացված եփուկը հարկավոր է պահել սառնարանում:

Օրական 3-4 անգամ (ամեն անգամ սնվելուց առաջ) անհրաժեշտ է խմել 30-40 մլ ճակնդեղի թուրմ և ուտել 1-2 կտոր ճակնդեղ: Այս բաղադրատոմսը շատ արդյունավետ է և օգնում է մի շարք առողջական խնդիրների դեպքում:

 

Ճակնդեղի թուրմի օգտակար հատկությունները

 

·         Այն բարելավում է արյան որակը,

 

·         Այն օժտված է միզամուղ հատկությամբ, ուստի մաքրում է լյարդը և առհասարակ օրգանիզմը,

 

·         Նվազեցնում է անոթների աթերոսկլերոզի, սրտի հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, օստեոպորոզի հավանականությունը,

 

·         Արգելակում է քաղցկեղի բջիջների աճը,

 

·         Կտրուկ թուլացնում է դաշտանադադարի ախտանշանները,

 

·         Բարելավում է սեռական գեղձերի աշխատանքը, բուժում է սեռական անկարողությունը,

 

·         Բարելավում է սրտանոթային ու շնչառական համակարգերի աշխատանքը,

 

·         Իջեցնում է արյան ճնշումը,

 

·         Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում է օրգանիզմի հյուսվածքների կողմից թթվածնի յուրացմանը,

 

·         Երիտասարդացնում օրգանիզմը, քանի որ պարունակում է նյութեր, որոնք նպաստում են նոր բջիջների ստեղծմանը,

 

·         Օգնում է օրգանիզմի հյուծվածության ու թուլության դեպքում,

 

·         Ունենում է անոթները լայնացնող ազդեցությունը, ինչի շնորհիվ ազատում է «սառը ոտքերի» համախտանիշից,

 

·         Ամրապնդում է զաւկերկները, մազանոթների պատերը, ջլերն ու ոսկորները,

 

·         Կանխում է ճարպակալումը (հատկապես՝ լյարդի ճարպակալումը):

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am