Կերակրի սոդան կարող է տարբեր հիվանդություններ բուժել և օգնել նիհարել:

EnterTrain-ը կպատմի՝ ինչպես օգտագործել կերակրի սոդան այլ բաղադրիչների հետ՝ ավելորդ քաշից ազատվելու համար:

Կերակրի սոդա և պոմելո

 

Բաղադրիչները՝

  • 1 պոմելո (կամ լիմոն)
  • 1 թ. գ. կերակրի սոդա
  • ½ բաժակ ջուր

Պատրաստումը և կիրառումը՝

Սոդան ավելացրեք ջրին և խառնեք մինչև լուծվի, հետո ավելացրեք կիտրոնի կամ պոմելոյի հյութը և լավ խառնեք: Խառնուրդը խմեք ամեն առավոտ նախաճաշելուց 20 րոպե առաջ, և շուտով կարող եք հրաշալի արդյունքների սպասել:

Կերակրի սոդա և խնձորի քացախ

Բաղադրիչները՝

  • ½ թ. գ. կերակրի սոդա
  • 1 բաժակ ջուր
  • 2 ճ. գ. խնձորի քացախի սիդր

Պատրաստումը և կիրառումը՝

Բոլոր բաղադրիչներն ավելացրեք ջրին և խառնեք մինչև դրանք լուծվեն: Ըմպելիքը խմեք ամեն առավոտ նախաճաշելուց առաջ: Պետք է սկսեք նիհարել ընդամենը մի քանի օր անց: Շարունակեք գործընթացը և պարբերաբար մարզվեք զգալի քանակի ճարպ այրելու համար:

Կերակրի սոդա և մրգեր

 

Բաղադրիչները՝

  • Մի բուռ անանուխի տերևներ
  • 1 բաժակ ելակ
  • 1 թ. գ. կերակրի սոդա
  • 2 բաժակ ջուր
  • 2 կիտրոն

Պատրաստումը և կիրառումը՝

Խառնեք բոլոր բաղադրիչները, մի քիչ սառույց ավելացրեք և օրը 2 անգամ վայելեք այս հրաշալի միջոցը:

Բացի ճարպ այրող այս 3 ուժեղ միջոցներից՝ պետք է սննդակարգից բացառեք շաքարավազը և ալյուրը, եթե ուզում եք նիհարել:

Իհարկե, ֆիզիկական վարժությունները նույնպես կարևոր են, ուստի մի մոռացեք մարզվել օրական գոնե կես ժամ:

 EnterTrain