Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կոֆեինը գրեթե ամենաարդյունավետ բաղադրիչն է հակացելյուլիտային կոսմետիկ միջոցների մեջ: Այն ակտիվորեն խթանում է հյուսվածքների նյութափոխանակությանը, դուրս է բերում տոքսինները և հարթեցնում է մաշկի տակ հավաքված ճարպը:

1199

Blog.1in.am-ը հակացելյուլիտային մի միջոց է գտել, որի մեջ ներառված են ամենաակտիվ բաղադրիչնեը՝ այդ կոսմետիկ թերության դեմ պայքարելու համար:

Տնական միջոց՝ ցելյուլիտի դեմ

 

2118

Բաղադրիչներ

  • 200-250 մլ գլիցերին
  • 5-7 ճաշի գդալ աղացած սուրճ
  • 5-7 ճաշի գդալ մանրացրած չորացրած ջրիմուռներ (վաճառվում է առողջ սննդի խանութներում)
  • 1 ճաշի գդալ աղացած կոճապղպեղ
  • 2-3 թեյի գդալ աղացած դարչին
  • 3-5 ճաշի գդալ ալոե վերայի գել
  • ½ բաժակ ձիթայուղ
  • 40 կաթիլ նարնջի եթերային յուղ
  • 40 կաթիլ գրեյպֆրուտի եթերային յուղ

Պատրաստման եղանակը

1 Մաքուր և չոր տարրայի մեջ խառնեք սուրճը, ջրիմուռները, կոճապղպեղը, դարչինը: Ավելացրեք գլիցերինը, ամուր փակեք տարրայի բերանը և թողեք մնա 10-14 օր: Պարբերաբար թափ տվեք տարրան, խառնեք, իսկ նշված ժամանակահատվածից հետո թանզիֆով անցկացրեք խառնուրդը:

2 Պահպանեք այն սառնարանում՝ լավ փակված տարրայի մեջ: Այս միջոցով կարելի է ցանկացած կոսմետիկ միջոց ստանալ. Սկրաբեր, լոսյոններ, կրեմներ մարմնի համար:

3 Խառնեք եթերային յուղերը ձիթայուղի հետ, ավելացրեք ալոե վերայի գելը և 7-10 ճաշի գդալ սուրճի էքստրակտ:

4 Ստացված միջոցը կարելի օգտագործել մերսման կամ հակացելյուլիտային փաթաթումենրի համար: