Ձկան յուղը նյութ է, որը հարուստ է պոլիչհագեցած ճարպաթթուներով, ինչպիսին է օմեգա-3-ը, ինչպես նաև ստերիններով, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար: Այս յուղն օժտված է հզոր հակաօքսիդանտային ու սիրտը պաշտպանող հատկություններով և օգտագործվում է դարեր ի վեր:

 

Ձկան յուղը վաճառվում է և՛ հեղուկ վիճակում, և՛ դեղապատիճներով, սակայն դեղապատիճները յուղից բացի պարունակում են նաև գլիցերիդներ, որոնց հիմնական բաղադրիչներն են օլեինաթթուն, պալմիտինաթթուն, օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուները: Օմեգա-3 ճարպաթթուն թթվածնի հետ շփվելիս քայքայվում է, սակայն դեղապատիճները կանխում են թթվայնացումը և թույլ տալիս երկար պահպանել մթերքը:

[showad block=1]

Ձկան յուղի առավելությունները

 

Ձկան յուղը պարունակում է մեծ քանակությամբ A և D վիտամիններ, որոնք բարելավում են մաշկի ու լորձաթաղանթների բջիջների աճը: Այս վիտամինների շնորհիվ այն դառնում է հիանալի միջոց մաշկի, մազերի ու եղունգների համար: Վիտամին D-ն օգնում է ազատվել անհանգստությունից, սթրեսից ու ոտքերի ջղաձգումներից: Բացի այդ, այս վիտամինը բարելավում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացման գործընթացը, ինչը շատ կարևոր է մաշկի ու ոսկորների առողջության համար:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձկան յուղով մի հրաշալի դիմակ, որն անչափ օգտակար է դեմքի մաշկի համար:

 

Պատրաստման եղանակը.

 

1 թ.գ. ձկան յուղը խառնել 1 թ.գ. մեղրին, քսել դեմքին, թողնել 5 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով: Առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է կրկնել այս պրոցեդուրան 2 շաբաթը մեկ:

 

Ձկան յուղի օգտակար հատկությունների մեծ մասը օմեգա-3 ճարպաթթուների շնորհիվ են, որոնք կանխում են սրտանոթային հիվանդությունների առաջացումը, նվազեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նվազեցնում աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը: Այս ճարպաթթուները նաև բարելավում են արյան շրջանառությունը և իջեցնում թրոմբների առաջացման հավանականությունը: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք նաև զգալիորեն նվազեցնում են շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը ր պաշտպանում նյարդային մանրաթելերն ու օրգանիզմի շարակցական հյուսվածքները:

 

Շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս ձկան յուղն օգտագործել որպես հավելում՝ քաշի նվազեցման համար: Ավստրալացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 6 գրամ ձկան յուղ օգտագործող և 45 րոպե մարզվող մարդկան օրգանիզմում լիպիդների մակարդակն ավելի ճիշտ է լինում:Ֆիզիկական ակտիվության ու ձկան յուղի համադրությունը նվազեցնում են ճարպային կուտակումները, մինչդեռ ձկան յուղը նաև բարելավում է գլխուղեղի գործառույթը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձկան յուղի ընդամենը 1 դեղապատիճ ամեն օր ընդունելը դեմենցիայի կանխարգելման լավագույն միջոցներից է:

 

Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ձկան յուղի կիրառումից վահանաձև գեղձի խնդիրների կամ օրգանիզմում վիտամին D-ի և կալցիումի բարձր մակարդակի դեպքում: Ձկան յուղի դեղապատիճները հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ 1-2 հատ ուտելու ընթացքում, քանի որ սոված փորին ընդունելու դեպքում այն կարող է առաջացնել մարսողական խանգարումներ:

 

Բացի այդ, հարկ է հիշել, որ ձկան յուղը ոչ մի դեպքում չի կարելի ընդունել մուլտիվիտամիններ հետ մեկտեղ: Այս դեպքում հարկավոր է սննդակարգի մեջ ներառել ձուկ, օրինակ՝ սաղմոն: Այս ձուկը օմեգա-3-ի բնական աղբյուր է, որը կարող է զգալիորեն բարելավել առողջական վիճակը:

 

Նյութի աղբյուրը՝ Med.tert.am