Բաղադրությունը`

8 ձու

1 տուփ վանիլին

80 գրամ օսլա

160 գրամ այլուր

250 գրամ շաքարավազ

4 ճաշի գդալ կակաո

1 թեյի գդալ սոդա

Կրեմի համար՝

200 գրամ կարագ

4 ճաշի գդալ շաքարավազ

2 ձու

4 ճաշի գդալ կաթ

Գլազուրի համար՝

4 ճաշի գդալ կակաո

4 ճաշի գդալ շաքարավազ

4 ճաշի գդալ կաթ

10 գրամ կարագ

Պատրաստման եղանակը`

Ձվի սպիտակուցը անջատել դեղնուցից,հարել այնքան,որ դառնա պինդ զանգված,քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, օսլան,հարած դեղնուցը,սոդան,վանիլինը,կակաոն,ալյուրը:Խմորը բաժանել 3 մասի և առանձին-առանձին թխել 180 °C տաքացրած ջեռոցում,հանել թողնել հովանա:   Կրեմի պատրաստումը Կաթը տաքացնել,ավելացնել շաքարավազը և խառնելով եփել,թողնել հովանա,ավելացնել հարած կարագը; Շերտերը միացնել կրեմով,վրան գլազուր լցնել կամ վերջում ձևավորել ըստ ճաշակի:   Գլազուրի պատրաստումը Բոլոր բաղադրիչները խառնել իրար և դնել թույլ կրակին , երբ եռա վերցնել կրակից, թողնել մի քիչ սառչի ,լցնել տորթի վրա:

iz-bomzha-v-hipstera_01-1