Ձեզ ենք ներկայացնում խորովածի մարինադի 4  բաղադրատոմս, որոնք հիանալի համապատասխանում են խորովածի հետ մատուցելուն: Իսկ ճիշտ ընտրված մարինադը, ինչպես գիտենք  կօգնի բացահայտել մսի համը:

1. Մարինադ «բարև բալկաններից»

маринад привет с балкан

(2 կգ մսի համար)
Պատրաստման ժամանակահատվածը՝ 3 ժամ

Բաղադրիչներ՝

• 3 հատ քաղցր  կարմիր պղպեղ
• 120-ից 150 գրամ  գինձ
• 650 գրամ բնական յոգուրտ
• Կես կիտրոնի հյութ
• Աղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Խորովեք պղպեղները մանղալի վրա, որից հետո մաքրեք այն սերմերից ու կտրեք շերտերով: Խառնեք բնական յոգուրտը կիտրոնի հյութի, աղի, կտրած պղպեղի, գինձի հետ ու  լավ խառնեք:

2. Միջերկրածովյան մարինադ

средиземноморский маринад
( 2-ից 2,5  կգ մսի համար)

Պատրաստման ժամանակահատվածը՝ 3 ժամ

Բաղադրիչները՝

• 450 մլ ձիթայուղ
• 650 մլ բուսական յուղ
• Կես կիտրոնի հյութ
• Փի փոքր փունջ  քիմիոն
• 3  ցողուն  խնկունի(розмарин)
• 2 ցողուն եղեսպակ(шалфея)
• 1 գլուխ սխտոր
• Սև պղպեղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Խառնեք 2 տեսակի յուղերն ու նրա վրա ավելացրեք կիտրոնի հյութը, պղպեղն ու խոշոր կտրատած կանաչին: Տրորեք սխտոր դանակի հարթ կողմով, ավելացրեք  մարինադի մեջ ու լավ խառնեք:

3.Նարնջով ախորժաբեր մարինադ

маринад с апельсином
(2-ից 3 կգ մսի համար )
Պատրաստման ժամանակահատվածը՝  4 ժամ

Բաղադրիչները՝

• 1 հատ նարինջ
• 2 ճ/գ սխտոր
• 2թ/գ չորացրած ռեհան(базилика)
• 1 թ/գ աղացած հիլ(кардамон)
• 650 գրամ յուղուտ  թթվասեր
• 250 գրամ մայոնեզ
• Աղ և պղպեղ` ըստ նախասիորության

Պատրաստման եղանակը՝

Մանր քերիչով քերեք նարինջի կեղևը, քամեք նրանից հյութն ու խառնեք այդ ամենը սխտորի, հիլի ու ռեհանի հետ: Ավելացրեք ըստ նախասիրության աղ,պղպեղ, ինչպես նաև մայոնեզն ու թթվասերը և լավ խառնեք:

4. Ֆլորենցյան մարինադ

винный маринад

( 2-ից 3 կգ մսի համար)
Պատրաստման ժամանակահատվածը՝  2.5 ժամ

Բաղադրիչները՝

• 2-ից 3 հատ կիտրոն
• 1 գլուխ սխտոր
• Մի փոքր փունջ  խնկունի
• 250 մլ ձիթայուղ
• 750 մլ բուսական յուղ
• Ըստ ճաշակի խոշոր աղացած պղպեղ

Պատրաստման եղանակ`

Կտրատեք կիտրոնը, խառնեք այն սխտորի ու խնկունիի տերևների հետ, որը նախապես մանր կտրատեք: Լցրեք խառնուրդի վրա յուղն ու ըստ նախասիրության  սև պղպեղ:   որից հետո լավ խառնեք:

Բարի ախորժակ

Նյութը՝ med.tert.am