Վարդերը բուսական աշխարհի ամենագեղեցիկ ու շքեղ ներկայացուցիչներն են, սակայն դրանք աճեցնելն այդքան էլ հեշտ չէ. պետք է անընդհատ խնամել և ուշադիր լինել այս նուրբ ծաղկի հանդեպ:

EnterTrain-ը ստորև ներկայացնում է, թե ինչպես կարելի է տնային պայմաններում կարտոֆիլի օգնությամբ վարդ աճեցնել

 

Ձեզ անհրաժեշտ կլինեն՝

    • Վարդի ցողուն,
    • Կարտոֆիլ,
    • Դանակ,
    • Պլաստիկ շիշ,
    • Ծաղկաման,
    • Հող:

Պատրաստման եղանակը՝

Առաջին հերթին կարտոֆիլի մեջ անցք արեք

 

Փորձեք ընտրել հեղուկի բարձր պարունակությամբ կարտոֆիլ:

Անցքը կարելի է անել մեխի կամ պտուտակահանի միջոցով` մոտ 5 սմ խորությամբ:

Վարդի ցողունը տեղադրեք կարտոֆիլի մեջ

Նախապես թեք կտրեք ցողունի ներքևի մասը:

Անհրաժեշտության դեպքում կարելի է կարտոֆիլի միջի անցքն ավելի մեծ անել, որպեսզի ցողունը չվնասվի:

Արդյունքը տեղադրեք հողով լցված ծաղկամանի մեջ

 

Կարտոֆիլը տեղադրեք այնպիսի խորության վրա, որպեսզի դրա վերևի մասը հողով ծածկված լինի:

Ապագա վարդը ծածկեք պլաստիկ շշով

 

Այժմ պետք է ջերմոցի պես կառույց պատրաստել. կտրեք շշի հատակը, դրանով ծածկեք ապագա վարդը, հանեք կափարիչն ու մեկ-երկու շաբաթ սպասեք:

Արդեն մեկ շաբաթ անց ձեր վարդը կսկսի աճել ու ծաղկել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին