Մեջքի ցավը կատակ բան չէ։ Անկախ վարած կենսակերպից՝ բոլորն էլ կարող են վնասել մեջքը և պարբերաբար ցավեր ունենալ:

Բարեբախտաբար BlogNews -ը գտել է մի քանի պարզ և արդյունավետ վարժանք, որոնք կատարելը կօգնի կարճ ժամանակում ուղղել մեջը և ազատվել բոլոր տեսակի ցավերից։
[showad block=1]

               Վարժանք 1
Պառկեք մեջքի վրա և ծնկից ծալեք աջ ոտքը։ Ապա ձգեք ձախ ոտքը և ամբողջովին բացեք։ Բռնեք այդ ոտքեը և ձգեք դեպի որովայնը։ Այպես արեք 2 մոտեցում, 30 վայրկյան շարունակ՝ երկու ոտքի համար էլ։
         Վարժանք 2

 

Պառկեք մեջքի վրա և ծնկից ծալեք 2 ոտքերը։ Բռնեք մի ոտքը ծնկի մասից և ձգեք դեպի որովայնը։ Այսպես արեք 2 մոտեցում, 20 վայրկյան՝ երկու ոտքի համար էլ։

         Վարժանք 3

 

Պառկեք մեջքի վրա և ձգեք աջ ձեռքի դեպի աջ կողմ։ Պազեք ձախ ոտքը և փորձեք ձգել աջ ոտքը դեպի ձախ կողմ։ Այսպես արեք 2 անգամ, 20 վայրկյան՝ 2 կողմի համար էլ։

         Վարժանք 4

 

Պառկեք մեջքի վրա և ծնկից ծալեք ձախ ոտքը։ Ապա աջ ոտքը դրեք նկարում ցուցադրված եղանակով։ Հետո ձեռքերով ձգեք ոտքերը դեպի որովայնը։ Այսպես արեք 2 անգամ, 30 վայրկյան՝ 2 ոտքի համար էլ։

 

         Վարժանք 5

 

Հենվեք հատակին աջ ոտքի ծնկով և կիսածալված դիրքով դրեք ձախ ոտքը։ Այս դիրքը պահել 30 վայրկյան և կրկնեք վարժությունը մյուս ոտքով՝ նույնպես 30 վայրկյան։

         Վարժանք 6

 

Պառկեք աջ կողմի վրա և ծնկից ծալեք ձախ ոտքը` բռնելով այն ստորին հատվածից։ Զգուշորեն ձգեք այդ ոտքը դեպի ետ։ Ուշադիր եղեք, որ մեջքը ուղիղ պահեք։ Այս դիրքը պահեք 30 վայրկյան շարունակ, ինչից հետո կրկնեք նույնը մյուս ոտքր համար։

         Վարժանք 7

 

Կանգնեք սեղանից ձեռքերի հեռավորության վրա։ Ծալեք մեջքը մինչև ձեռքերով կկարողանաք դիպչել սեղանի եզրին։ Պահեք այս դիրքը 10 վայրկյան, ինչից հետո կանգնեք և կողային ձգումներ արեք՝ մի կողմից մյուսը։

Երբ անեք այս ամենը, մենք խոստանում են, որ շատ ավելի թեթև կզգաք ինքներդ ձեզ և մեկընդմիշտ կազատվեք մեջքի ցավերից։