p>Բերանի խոռոչը ողողելու միջոցը շատ կաևոր է՝ հետազերծում է, ոչնչացնում բակտերիաները, սպիտակեցնում, բուժում է կարիեսը, լնդերի արյունահոսությունը:

EnterTrain-ը ներկայացնում է բերանը ողողելու թուրմերի 4 լավագույն բաղադրատոմս:

Բերանի ողողում կաղնու կեղևով՝ լնդերի և ատամների ամրացման համար

 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 3 ճ. գ. մանրացված չոր կեղև
  • 1 բաժակ ջուր

Պատրաստումը՝

1. Կաղնու մանրացված կեղևը լցրու կաթսայի մեջ, վրան 1 բաժակ եռացած ջուր լցրու և փակ կափարիչով տաքացրու ջրի գոլորշու վրա մոտ 25 րոպե: Հետո քամիր և լավ մաքրիր մնացած հումքը:

2. Միջոցը պահիր սառը տեղում, օրինակ՝ սառնարանի ներքևի մասում: Պիտանելիության ժամկետը 2 օրից ավել չէ: Եփուկը կարելի է օգտագործել օրական 7-8 անգամ:

3. Կաղնու կեղևն ամենաարդյունավետ միջոցներից է ատամների և լնդերի հիվանդությունների դեմ պայքարի համար, հատկապես խոցերի, բերանի լորձաթաղանթի, ըմպանի, կոկորդի բորբոքային հիվանդությունների դեպքում: Եփուկն արդյունավետ է նաև պարոդոնտոզի կանխարգելման և բուժման համար, այդ թվում՝ հղիության շրջանում, երբ դեղամիջոցների մեծ մասն արգելված է:

Ծովի աղով լուծույթ ատամների սպիտակեցման համար

 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 0,5 թ. գ. ծովի աղ
  • 0,5 թ. գ. սոդա
  • 1 բաժակ եռացած ջուր

Պատրաստումը՝

1. Եռացած ջրի մեջ լցրու ծովի աղը, սոդան և խառնիր մինչև ամբողջովին լուծվեն: Ատամներդ ատամի սովորական մածուկով մաքրիր: Բերանդ 30 վայրկյան ողողիր այս լուծույթով:

2. Բերանդ այս լուծույթով ողողիր ըստ անհրաժեշտոթյան: Այս միջոցը կվերացնի բերանի խոռոչի բոլոր բակտերիաները: Ծովի աղը ատամները կպաշտպանի տհաճ հոտից և ատամնաքարից, կօգնի վերացնել բերանում բարձր թթվայնությունը: Սոդան սպիտակեցնող ազդեցություն կունենա:

Լորու ծաղկի եփուկ ատամնափառի դեմ

 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 4 ճ. գ. լորու ծաղիկ
  • 4 ճ. գ. արևածաղկի չոր զամբյուղ առանց սերմերի
  • 1 լ ջուր

Պատրաստումը՝

1. Տաք ջրի մեջ լցրու լորու ծաղիկը և արևածաղկի չոր զամբյուղը, հասցրու եռման վիճակի, թող մի քիչ սառի և հեղուկը քամիր: Ատամներդ սովորական մածուկով մաքրիր: Հետո բերանդ ողողիր լորու ծաղկի զով եփուկով:

2. Բերանիդ խոռոչը եփուկով ողողիր առավոտյան և երեկոյան ամեն օր, և արդեն 1 շաբաթ անց կնկատես, որ փառից հետք չի մնացել:

Երիցուկի եփուկ մեղրով լնդերի արյունահոսոթյան դեմ

 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 500 մլ երիցուկի թույլ եփուկ
  • 1 ճ. գ. հեղուկ մեղր
  • 10 կաթիլ ցանկացած եթերայուղ (եղեսպակի, մեխակի, սոճու)

Պատրաստումը՝

1. Տաք ջրի մեջ լցրու չոր երիցուկը, հասցրու եռման ջերմաստիճանի, թող եփուկը մի քիչ սառի և քամիր: Մեղրին եթերայուղեր ավելացրու, լավ խառնիր և այն լուծիր ջրում: Ատամներդ սովորական մածուկով մաքրիր: Հետո բերանդ ողողիր եփուկով:

2. Բերանդ ողողիր առավոտյան և երեկոյան ամեն օր: Այս միջոցը լավ սպիտակեցնում է ատամները և բուժում է լնդերի արյունահոսությունը:

 EnterTrain