Քչերը գիտեն, որ շատ հեշտ  մեթոդով կարելի է առանց քիմիական միջոցների վերացնել լվացարանի խցանումը: Հարկավոր է.

0.5 բաժակ կիտրոնի հյութ

0.5 բաժակ կերակրի սոդա կամ փխրեցուցիչ

Հյութը տաքացրեք միկրոալիքային վառարանում՝ մոտ 30 վրկ.:

Հյութի մեջ լցրեք սոդան, տեղի ունեցող եակցիայից հետո լավ խառնեք հյութը:

Լցրեք խառնուրդը լվացարանի մեջ և սպասեք 10 րոպե, այնուհետև տաք ջրով լվացեք լվացարանը:

Կվերանա թե՛ տհաճ հոտը, թե՛ խցանումը: Սա որպես կանխարգելիչ միջոց կարելի է կիրառել ամիսը 1 անգամ:

Աղբյուր` Barometer.am