Մելանինը յուրահատուկ պիգմենտ է, որը պատասխանատու է մազերի գույնի համար: Այն կա բոլորի օրգանիզմում, սակայն տարբեր քանակությամբ: Օրինակ՝ սև և մուգ շագանակագույն վարսերն ավելի շատ մելանին են պարունակում, քան ավելի բաց գույնի մազերը: Տարիքի ընթացքում օրգանիզմը կորցնում է մելանին արտադրելու հատկությունը, ուստի շատերը բախվում են սպիտակ մազերի խնդրին արդեն 40 տարեկանից հետո:

Իրականում մարդկանց վարսերն ամենևին էլ սպիտակ չեն լինում, այլ թափանցիկ: Պարզապես լույսի բեկման պատճառով դրանք մոխրագույն են թվում: Մազերի վաղաժամ սպիտակումը կարող է պայմանավորված լինել վիտամինների դեֆիցիտով (B2, B3, B6, B12), սթրեսով վահանաձև գեղձի հիվանդություններով, հորմոնալ դիսբալանսով և ժառանգականությամբ:

Սա է պատճառը, որ նման խնդիրների դեպքում հարակավոր է դիմել բժիշկ-տրիխոլոգի օգնությանը: Սակայն գոյություն ունի սև թեյով մի բնական միջոց, որը կօգնի ազատվել ճերմակ վարսերից՝ առանց քիմիական նյութերով վարսերը ներկելու: Ընդ որում՝ այն հարմար է ցանկացած գույնի վարսերի համար, ուստի շիկահերները նույնպես կարող են այն օգտագործել:

Բաղադրությունը.

·        6 ճ.գ. սև թեյ,

·        2 լիտր եռման ջուր,

·        3 ճ.գ. խնձորի քացախ:

Պատրաստման եղանակը.

·        Թեյը թրմել եռման ջրի մեջ այնքան ժամանակ մինչև ջուրը սառի:

·        Թուրմը քամել և մի փոքր տաքացնել:

·        Ավելացնել թեյին խնձորի քացախ:

Սակայն հարկ է հիշել, որ թեյը կարող է հետքեր թողնել հագուստի վրա, ուստի պետք է շատ ուշադիր լինել:

Հարկավոր է լվանալ վարսերը, այնուհետև թեյի թուրմով 15-20 րոպե մաքրաջրել վարսերը: Պրոցեդուրայից հետո վարսերը պետք չէ լվանալ կամ չորացնել: Հարկավոր է հնարավորինս քամել հեղուկը և չորացնել վարսերը վարսահարդարիչով: Ամեն անգամ վարսերը լվանալուց հետո այս թուրմն օգտագործելու դեպքում ակնհայտ արդյունքը կերևա ընդամենը 2 շաբաթ անց: