Հաճախ քաղցրակերները պարզապես չեն կարողանում դադարել ուտել իրենց սիրելի քաղցրավենիքը, ինչն արդեն նմանվում է որկրամոլության, սակայն այս հարցում հիանալի օգնական կարող է լինել հասարակ քունջութը:

Քունջութի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, որը շատ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից: Բանն այն է, որ օրգանիզմն անընդհատ քաղցր ուտելու ցանկություն է ունենում կալցիումի պակասի պատճառով, քանի որ բնության մեջ կալցիումն ունի քաղցր համ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «քունջութի կաթի» մի յուրահատուկ բաղադրատոմս, որն ամեն օր խմելու դեպքում կամրացնի ոսկորները, կառողջացնի օրգանիզմն ու կօգնի հաղթահարել քաղցր ուտելու անհագ ցանկությունը:

Բաղադրությունը.

·         100 գրամ հում քունջութ,

·         2 թ.գ. մեղր,

·         1 լիտր ջուր:

Պատրաստման եղանակը.

Հարկավոր է երեկոյան քունջութը թրջել սառը ջրով (7-8 ժամ), իսկ առավոտյան քամել ջուրն ու մի փոքր լվանալ սերմերը: Ավելացնել մեղր և մի բաժակ ջուր և կոտորակիչով մանրացնել քունջութը, մինչև դառնա համասեռ զանգված: Մեղրի փոխարեն կարելի է օգտագործել նաև մի քանի հատ արմավ կամ պատրաստել կաթն առանց քաղցրացուցիչի: Ավելացնել ջրի մյուս մասն ու կրկին լավ հարել: Կաթը չպետք է լինի շատ թանձր (կարգավորել ջրի միջոցով):

Կաթին կարելի է ավելացնել նաև մի փոքր վանիլին, ինչն էլ ավելի համեղ կդարձնի այն: Պատրաստի խառնուրդը հարկավոր է քամել մառլյայի օգնությամբ: Սակայն քուսպը դեն նետելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն կարելի է ավելացնել թխվածքաբլիթներին: Բացի այդ, այդ քուսպով կարելի է պատրաստել նաև քունջութի հալվա՝ խառնելով այն մեղրին:

Այս կաթը կարելի է օգտագործել կակաո, սուրճ և նույնիսկ շիլա պատրաստելու համար: Այն շատ համեղ է և անչափ օգտակար:

Քաղցր ուտելու ցանկությունից ազատվելու համար հարկավոր է ամեն օր առավոտյան սոված փորին մի բաժակ «քունջութի կաթ» խմել և մեկ շաբաթ անց արդեն արդյունքն ակնհայտ կլինի:

100 գրամ քունջութն ապահովում է օրգանիզմն անհրաժեշտ կալցիումի օրական չափաբաժինով: Այն խորհուրդ է տրվում տալ նույնիսկ երեխաներին, քանի որ շատ օգտակար է աճող օրգանիզմի համար:

 

Աղբյուրը՝ Tert.am