Սև կետերը (կոմեդոններ) առաջանում են ավելցուկային մաշկային ճարպով, մաշկի մահացած բջիջներով և փոշու մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման հետևանքով: Այս ամենի արդյունքում ծակոտիներ մգանում են, որն էլ հենց մաշկին սև կետերի տեսողական էֆեկտ է տալիս: Հիմնականում սև կետերն առաջանում են դեմքի T-աձև հատվաում’ քիթ, ճակատ, կզակ:

Սև կետերից 5 րոպեում ազատվելու համար առաջարկում ենք Ձեզ հետևյալ արդյունավետ միջոցը’

1.Կիտրոնը մեջտեղից կիսեք երկու հավասար մասերի: Կես կիտրոնի վրա լցրեք 3-4 կաթիլ մեղր:

2.Մեղրի ու կիտրոնի խառնուրդը քսեք դեմքի այն հատվածներին, որտեղ սև կետեր կան’ ճակատին, քթին, կզակին:

3. Խառնուրդը դեմքին պահեք 5 րոպե, այնուհետ լավ լվացեք սառը ջրով:

Արդյունքը կտեսնեք անմիջապես: