Մաշկային խնդիրները կարող են առաջանալ ցանկացած տարիքում և տարբեր պատճառներով: Դրանք կարող են պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով, ներքին օրգանների աշխատանքի խանգարումներով կամ լինել մաշկաբանական հիվանդությունների հետևանքով:

 

Բնական խնձորի քացախը կարող է հրաշալի միջոց լինել ակներց, պիգմենտյին հետքերից և կնճիռներից ազատվելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խնձորի քացախով մի քանի արդյունավետ միջոց՝ մաշկային խնդիրենրից ազատվելու համար:

[showad block=1]

Ինչպես օգտագործել խնձորի քացախը

 

Խնձորի քացախի մեջ պարունակվող բնական թթուն ոչնչացնում է մաշկի վրայի սնկերն ու բակտերիաները՝ կարգավորելով թթվահիմնային բալանսը: Բացի այդ, յն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով ու ֆերմենտներով, որոնք շատ կարևոր են մաշկի համար:

 

Խնձորի քացախով դիմակ ակների դեմ

 

Այս դիմակը շատ հարմար է յուղոտ մաշկի համար, որի վրա անընդհատ խնդիրներ են առաջանում: Այն դարձնում է մաշկն անփայլ, մաքրում է ու նեղացնում ծակոտիները:

 

Բաղադրությունը.

 

·         2 ճ.գ. վարսակի փաթիլներ,

 

·         2 թ.գ. մեղր,

 

·         4 ճ.գ. խնձորի քացախ:

 

Օգտագործման եղանակը.

 

Վարսակը մանրացնել ու ալյուր դարձնել, խառնել այն մեղրին ու ավելացնել քացախը: Ստացված զանգվածը քսել մաքուր դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետր լվանալ գոլ ջրով և քսել խոնավեցնող անյուղ նրբաքսուք:

 

Երիտասարդացնող դիմակ

 

Դարձնում է մաշկն ավելի առաձգական ու ձիգ, թարմացնում ու սնուցում է այն:

 

Բաղադրությունը.

 

·         1 ոչ մեծ վարունգ,

 

·         3 ճ.գ. ձիթայուղ,

 

·         1 ձվի դեղնուց.

 

·         1/3 թ.գ. խնձորի քացախ:

 

Օգտագործման եղանակը.

 

Վարունգը քերիչով մանրացնել, հյութը մի փոքր քամել, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները և քսել, դեմքին, պարանոցին ու դեկոլտեի հատվածին: 15 րոպե անց լվացվել գոլ ջրով:

 

Լոսյոն յուղոտ մաշկի համար

 

Հաճախ ժամանակը չի բավականացնում պարբերաբար կոսմետիկ դիմակներ պատրաստելու համար: Նման դեպքերում կարելի է խնձորի քացախով լոսյոն պատրաստել, որը կարել է 3 օր պահել սառնարանում:

 

Բաղադրությունը.

 

·         5 ճ.գ. կանաչ թեյի թունդ թուրմ,

 

·         1 ճ.գ. խնձորի քացախ:

 

Օգտագործման եղանակը.

 

Բաղադրիչները խառնել և ստացված լոսյոնով օրական մեկ անգամ մաքրել դեմքը: Այս միջոցն ազատում է յուղոտ փայլից, չորացնում է մաշկն ու տոնուս է հաղորդում:

 

Դիմակ պիգմենտային հետքերի դեմ

 

Այս դիմակը նպաստում է մաշկի գունաբացմանը և պիգմենտային հետքերի, փոքրիկ սպիերի ու կնճիռների վերացմանը

 

Բաղադրությունը.

 

·         0,5 բաժակ ջուր,

 

·         1 թ.գ. խնձորի քացախ,

 

·         Կես կիտրոնի հյութ,

 

·         1 ճ.գ. մեղր,

 

·         2 ճ.գ. կերակրի սոդա:

 

Օգտագործման եղանակը.

 

Քացախն ու կիտրոնի հյութը լուծել ջրում, այնուհետև խառնուրդը դանդաղ ավելացնել սոդային և անընդհատ խառնել, մինչև դառնա համասեռ հեղուկ խյուսատիպ զանգված: Ավելացնել մեղրն ու լավ խառնել: Ստացված խառնուրդը քսել մաքուր մաշկին, թողնել 10 րոպե և լվացվել նախ գոլ, այնուհետև սառը ջրով:

 

Նյութի աղբյուրը՝ Tert.am