EnterTrain-ը ներկայացնում է հակաբեղմնավորիչ այլընտրանքային միջոցներ, որոնք տարածվել են օգտագործման հարմարության շնորհիվ:

[showad block=1]

1. Կանացի հակաբեղմնավորիչներ

Պատրաստվում են պլաստիկ պոլիուրեթանային նյութերից: Նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար: Դա գլան է, որն ի տարբերութուն տղամարդու պահպանակի՝ վերևի և ներքևի մասերում առաձգական օղակներ ունի:

Վերևի օղակը պահպանակը ֆիքսում է հեշտոցում, իսկ ներքևինը խոչընդոտում է առնանդամի գլխիկի շփումը կնոջ ամոթաշուրթերի մաշկի հետ: Պապանակի տրամագիծը 70-80 մմ է, երկարությունը՝ 150 մմ:

Այս պահպանակը մի շարք առավելույուններ ունի՝ կարող է դրվել սեռական ակտից մի քանի ժամ առաջ, տղամարդկանց անհարմար զգացողություններ չի պատճառում, չի նվազեցնում զգայնությունը, հուսալի պաշտպանություն է ապահովում սեռավարակներից:

2. Հեշտոցի դիաֆրագմա

Այս պահպանակը պատրաստում են լատեքսային նյութից: Ճկուն եզրով ոչ մեծ գլխարկ է հիշեցնում: Դիաֆրագման սեղմված վիճակում դրվում է հեշտոցի մեջ:

Պահպանակը դնում են անմիջապես սեռական ակտից առաջ և հանում են ոչ շուտ, քան 6 ժամ անց: Այն կարելի է բազմակի օգտագործել ստերիլության պահպանման պայմանով. օգտագործումից հետո պահպանակն անհրաժեշտ է լվալ տաք ջրով և օճառով, հետո 20 րոպեով դնել սպիրտի 70%-անոց լուծույթի մեջ:

3. Արգանդի վզիկի կափարիչներ

Առանձնանում են օգտագործման բարդությամբ: Կափարիչի չափն ընտրում է գինեկոլոգը անհատապես յուրաքանչյուր կնոջ համար: Բժիշկը նաև պետք է սովորեցնի պահանակը ճիշտ դնել: Աշխատում է նույն սկզբունքով, ինչ հեշտոցի դիաֆրագման:

4. Քիմիական նյութեր

Կան շատ հակաբեղմնավորիչներ գելերի, քսուքների և տամպոննրի տեսքով, որոնք պետք է օգտագործել սեռական ակտից առաջ:

Քիմիական պահպանակներից են նաև հեշտոցային հաբերը, փրփուրով և առանց փրփուրի մոմերը, որոնք դրվում են սեռական ակտից 10-20 րոպե առաջ: Այս հակաբեղմնավորիչները լրացուցիչ օգտագործում են պահանջում, քանի որ 1 ժամ անց կորցնում են արդյունավետությունը:

5. Հակաբեղմնավորիչ սպունգներ

Ներծծված են սպերմիցիդային նյութով, որը մեկ օրում հասնում է հեշտոց: Սպունգը դնում են սեռական ակտից առաջ և տեղավորում են արգանդի վզիկի առաջ:

Աղբյուրը՝ EnterTrain