Ժամանակակից աշխարհում դեմքի անցանկալի մազերի հեռացումն այլևս խնդիր չէ: Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են օգնել այս հարցում: Վերին շրթունքի անցանկալի մազերը կանանց մոտ կարող են ի հայտ գալ տարբեր պատճառներով՝ ժառանգականություն, հորմոնալ խախտումներ, և այլն:

Takprosto կայքն առաջարկում է բնական միջոց, որը կօգնի տան պամաններում հեռացնել դեմքի անցանկալի մազերը:

Բաղադրություն

  • 2 ճ/գ աղացած սուրճ
  • 1 թ/գ սոդա
  • ջուր

Սուրճը, սոդան և ջուրը խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: Ստացված խառնուրդը քսեք վերին շրթունքի մազերին և մի փոքր տրորեք: Դիմակը մաքրեք: Մեկ շաբաթ շարունակ կանոնավոր կերպով օգտագործեք այս մեթոդն ու անցանկալի մազերը կվերանան:

Կարող եք այս դիմակը թողնել դեմքին և վրան պոլիէթիլենային շերտով (տոպրակի) ամրացնել: Այսպես կուժեղացնեք դիմակի ազդեցությունը:

Եթե չոր մաշկ ունեք, զգուշորեն օգտագործեք այս դիմակը, քանի որ սուրճն ու սոդան կարող են գրգռել զգայուն մաշկը:

Դիմակից հետո պարտադիր կերպով խոնավեցնող քսուք քսեք:

Աղբյուրը՝ Erkusov.com