Վահանաձև գեղձի թերֆունկցիան լուրջ հիվանդություն է, որն ազդում է առողջության ընդհանուր վիճակի և կյանքի որակի վրա, այդ թվում՝ խանգարելով քունը, տրամադրությունը, նյութափոխանակությունն ու հիշողությունը։ Budetezdorovy.ru կայքը ներկայացրել է 5 սովորություն, որոնք բացասաբար են ազդում վահանաձև գեղձի առողջության վրա։

[showad block=1]

1. Չափազանց շատ սթրես։ Երբ չափազանց մեծ լարվածությունն ու վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումը համադրվում են, արդյունքում՝ բավական երկար ժամանակով խանգարվում է հիշողությունը։

2. Ծխել։ Ծխախոտը ծանրացնում է վահանաձև գեղձի հիվանդության ընթացքը հիմնական ցիանիդի պարունակության արդյունքում։ Այս քիմիական նյութը խանգարում է վահանաձև գեղձի ճիշտ գործառույթը։

3. Սոյայի օգտագործում։ Ըստ որոշ մասնագետների՝ սոյայի օգտագործումը բացասաբար է անդրադառնում այն անձանց առողջական վիճակի վրա, ովքեր վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ Ըստ նրանց՝ սոյան որոշ բաղադրիչներ ունի, որոնք խանգարում են հորմոնների սինթեզմանը և յոդի փոխանակմանը։

4. Խաչածաղկավորների շատ օգտագործում։ Օրեգոնի համալսարանում անցկացված հետազոտություններից մեկի համաձայն՝ այս բանջարեղենը կարող է վնասել մարդկանց, ովքեր վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ Դրանք պարունակում են որոշակի նյութեր, որոնք օրգանիզմ մտնելուց հետո վերածվում են նյութի, որն ազդում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության վրա։

5. Բժշկի խորհուրդներին չհետևելը։ Կյանքի ռիթմը մեզ քիչ ժամանակ է թողնում բժշկի այցելելու և խնդիրները քննարկելու համար։ Եթե վահանաձև գեղձի թերֆունկցիան չի բուժվում, այն կարող է լուրջ բարդությունների հանգեցնել։ Подробнее: