GoodInfo-ն գրում է, որ Բլոգեր Մոլի Գրինբլանտը երկար տարիներ տառապում էր դեմքի պզուկներից: Մի անգամ նա իմացավ, որ որոշ կոսմետոլոգներ խորհուրդ են տալիս նման դեպքերում հրաժարվել լվացվելուց և մաշկի վիճակը կսկսի կարգավորվել:

Մոլին մի փորձ կատարեց և կիսվեց դրա արդյունքով: Դա ֆանտաստիկ է:

«Ինձ մոտ պզուկներ առաջացել են վերջին 5 տարիների ընթացքում: Դրանք պարզապես պզուկներ չեն, այլ իսկական գլխացավանք. իհարկե, ես խորհրդակցում եմ մաշկաբանի հետ: Ինձ համար «Ռոակտուանայի»
կուրսեր է նշանակել:

01

Դա շատ ուժեղ դեղամիջոց է: Այն օգնում էր, քանի դեռ այն օգտագործում էի: Բավական էր ընդմիջում անեի և խնդիրը վերադառնում էր նախկին հունին:

Ես շատ կայքեր էի փորփրել տարբեր բուժման միջոցների և դրանց արդյունքների վերաբերյալ մարդկանց արձագանքների մասին իմանալու համար:

Եվ ահա մի անգամ ես կարդացի, որ մաշկի վիճակը կլավանա, եթե դադարես լվանալ: Դա երևի ամենացնցող տեղեկատվությունն էր և ես հիմա անգամ չեմ կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչու որոշեցի հենց այդ խորհուրդին հետևել:

Բայց ես հավատացի, դուք հիմա տեսնում եք արդյունքը:

Մի քիչ պարզություն մտցնեմ. իհարկե իմ դեմքին ջուր դիպչում էր, երբ ես լոգանք էի ընդունում:

Ես նպատակաուղղված չէի լվացվում, օճառ, գելեր և փրփուրներ չէի օգտագործում:

Մաշկի ամենօրյա իմ խնամքն այսպես է սկսվում. Առավոտյան ես լոգանք եմ ընդունում, իսկ դեմքս պահում եմ պարզապես ջրի տակ առանց տրորելու կամ մաքրող միջոցների: Այնուհետ SPF 30 լոսյոն եմ քսում դեմքիս, երեկոյան միցելյար ջրով դեմքս լվանալուց հետո սնուցող կրեմ եմ քսում և վերջ:

Խնամքի այսպիսի հերթականությունն արդեն մեկ տարի է, ինչ ես պահպանում եմ: Այս ընթացքում ոչ մի դեղամիջոց չեմ օգտագործել կամ կոսմետիկ միջամտության գործընթաց չեմ անցել, նաև դիետա չեմ պահել:

Ինձ թվում է, որ «առաջ» և «հետո» արված լուսանկարներն ամեն ինչ Ձեզ կպատմեն: Ես հույս ունեմ, որ որևէ մեկին ին պատմությունն ու խորհուրդներն օգտակար կլինեն»:

01 02 03

04

Նյութը հրապարակման պատրաստեց՝ GoodInfo.su-ն: