Ծնկներիի, ուսերի, արմունկների ու դաստակների հետ խնդիրները գրեթե անխուսափելի են այն մարդկանց համար, ովքեր օրվա մեծ մասը անցկացնում են համակարգչի առջև: Այդ խնդիրները սկսում են արտահայտվել  հիմնականում 45 տարեկանում: Սակայն պատահում է, որ այդ ցավերը սկսում են 25- 30 տարեկանում:

Սակայն հոդացավերը կարող են  առաջանալ նաև այլ պատճառներով, այսինքն կախված չլինեն նստակյած կենսակերպից ու համակարգչի առջև երկար նստելուց: Այդ ցավերը կարող են առաջանալ վնասվածքների, ծանրաբեռնվածության, կոտրվածքների, արթրիտի ու ռևմատիզմի պատճառով:
vajnoe.com-ը ներկայացնում է ժողովրդական մի բաղադրատոմս, որը 1-ին իսկ օգտագործումից արդեն կապահովի դրական արդյունք:

Բաղադրիչները՝

• 1 ճ/գ մեղր
• 1ճ/գ մանանեխ(կծու)

• 1ճ/գ մանր աղ
• 1ճ/գ ջուր

Պատրաստման եղանակը`

Մանրակրկիտ խառնեք բոլոր բաղադրիչներն  այնքան, մինչև որ ստացվի  համասեռ զանգված: Այնուհետև այն լցրեք  համապատասխան տարայի մեջ, որպեսզի այն կարողանաք  պահել սառնարանում 5-6 օր, որի ընթացքում էլ և այն հարկավոր է  օգտագործել:

Օգտագործումը

Քսուքը կարող եք օգտագործել ցանկացած ժամանակ, երբ  ոտքերում կառաջանա դիսկոմֆորտ: Հարկավոր է պարզապես խնդրահարույց հատվածների  վրա քսել այդ քսուքից ու այն մերսել, որից հետո այն փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և փաթաթել  բրդյա տաք կտորով:

Նման կոմպրեսը ցանկալի է ոտքերի վրա թողնել կես ժամից մինչև 2 ժամ: Լավ կլինի այդ պրոցեդուրան կատարել քնելուց առաջ, որպեսզի հոդերը կարողանան հանգստանալ «բուժումից» հետո: Առավոտյան քսուքը կարող եք մաքրել:

Կրկնեք այդ պրոցեդուրանք 4-5  օր և վստահ եղեք, որ հոդացավերը ձեզ այլևս չեն անհանգստացնի:

Աղբյուր՝med.tert.am