Շատ մարդիկ միլիոնավոր գումարներ են վատնում, որպեսզի ձյունաճերմակ ատամներ և պայծառ ժպիտ ունենան: Բայց արդյո՞ք ատամների սպիտակեցումը անվտանգ է ատամների համար:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ատամների սպիտակեցումը: Ատամների սպիտակեցումն իր մեջ ներառում է ատամների խորը մաքրում՝ դարձնելով ատամներն ավելի սպիտակ և փայլուն: Ատամների սպիտակեցման միջոցով ատամներն ամբողջովին չեն կարող սպիտակել, փոխարենը կարող են ատամի բնական գույնից մի քանի երանգ սպիտակել:

Картинки по запросу white teeth

Իսկ ո՞վ է իրականացվում ատամների սպիտակեցումը: Ատամների սպիտակեցումը ստոմատոլոգիական մի ձև է, որն իրականացվում է միայն ատամնաբույժի կողմից, կամ այլ ատամնաբույժ մաստագետի (ատամնաբույժ-հիգիենիստ, ատամնաբույժ-թերապևտ)՝ ատամնաբույժի նշանակած դեղատոմսի օգնությամբ:

Картинки по запросу white teeth

Որոշ գեղեցկության սրահներ առաջարկում են ատամների սպիտակեցման ծառայություններ, ինչն անօրինական է համարվում, եթե բացակայում է ատամնաբույժի մասնագիտական ներկայությունը: Խորհուրդ է տրվում զերծ մնալ նման ծառայություններից և անհրաժեշտության դեպքում դիմել միայն ատամնաբույժի:

Картинки по запросу white teeth

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ատամների սպիտակեցումն իրականացնում է ատամնաբույժը: Եթե դուք ատամները սպիտակեցնելու կարիք ունեք, ապա այն պետք է իրականացնեք երկու ամսվա ընթացքում: Սկզբում ատամնաբույժը կհետազոտի ձեր ատամները, կհասկանա ինչ խնդիր ունեք, այնուհետև տան պայմաններում օգտագործելու համար նախատեսված սպիտակեցնող ատամի մածուկ կնշանակի: Բայց ատամները սպիտակեցնելու մեկ այլ եղանակ էլ գոյություն ունի, որը կոչվում է լազերային սպիտակեցում: Այս մեթոդով ատամների սպիտակեցումը տևում է ընդամենը մեկ ժամ:

Картинки по запросу white teeth

Հիշե՛ք: Տնային պայմաններում կամ գեղեցկության սրահներում իրականացվող ատամների սպիտակեցումը կարող են վնասել ձեր ատամները:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: