Ինչպե՞ս կարելի է ձեռքի մատներից որոշոլ մարդու բնավորությունը: GoodInfo-ի ներկայացրած նկարներին նայելով` կարող եք ինքներդ պարզել, թե ինչ բնավորություն ունեք:

mater

A տարբերակ – Դուք փակ մարդ եք: Ուժեղ և անկախ մարդ եք ձևանում, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Դուք շատ զգացմունքային եք: Հարմարավետության զգացողություն ունենում եք միայն մտերիմ մարդկանց շրջապատում: Դուք ատում եք սուտը, խաբեությունը և ցինիկությունը: Դուք ձեր զգացմունքայնությունը ցույց չեք տալիս` ցուցադրելով սառնասրտություն: Դուք համբերություն չունեք, միաժամանակ բարի սիրտ ունեք և հաճույք եք ստանում ինչ-որ մեկին օգնելուց: Դուք միշտ ավարտում եք կիսատ թողած գործերը, անգամ, եթե դրանք ձեզ դուր չեն գալիս: Դուք պաշտում եք ծիծաղը:

[showad block=1]

B տարբերակ – Դուք երբեք առաջին քայլը չեք անի այլ մարդուն ընդառաջ: Դուք ազնիվ և հավատարիմ մարդ եք: Սիրահարված ժամանակ միշտ մտածում եք ձեր կողակցի մասին: Հոգու խորքում դուք զգացմունքային եք, սակայն արտաքնապես թվում եք շատ կոշտ: Երբեմն շրջապատողները սխալվում են ձեր հարցում: Դուք վախենում եք ցավից: Փորձում եք սառնասիրտ թվալ, սակայն միշտ մտածում եք դիմացինի մասին:

C տարբերակ – Դուք արագ մոռանում եք վիրավորանքը և հիշաչար չեք: Դուք չեք սիրում նոր և անհասկանալի գործերը: Հարգանքով եք մոտենում այլ մարդկանց կարծիքին: Մասամբ վեճերի ընթացքում դուք ճիշտ չեք, սակայն վերջում ներողություն եք խնդրում: Ձեր զգացմունքները և խնդիրների մասին չեք պատմում, փոխարենը միշտ խոսում եք այնպես, ինչպես, որ կա: Բացի այդ, շատ ջանք եք գործադրում, որպեսզի ձեզ վրա հույս դնեն և վստահեն: Յուրաքանչյուր տարբերակն ինդիվիդուալ է, իսկ թե ինչպիսին եք դուք իրականում, ապա գիտեք միայն դուք:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ GoodInfo.su-ն: