90-ականների Երևանում պատանիների մոտ ձևավորված էր բակային հարաբերությունների յուրահատուկ հիերարքիա ու հիմնականում վեճերի ժամանակ կիրառվող, շատ կարևոր ֆոլկլոր: Դրանք պատանու կյանքը վերածում էին TOEFL-ին հավասար բարդ քննության՝ մի տարբերությամբ. «կտրվելուց» վերահանձնել չէր լինում:

Ցավոք թե բարեբախտաբար, ֆոլկլորն ամբողջովին կամ գրեթե ամբողջովին անցյալում է, սակայն գրի առնել՝ հետագա սերունդների համար, հարկավոր է: PANի «բիձեքը» վերհիշել են, ինչ կարողացել են, ու առաջարկում են անցնել թեստ՝ այդ ֆոլկլորի հիման վրա: