Կնոջ մարմնի ամենազգայուն մասը հեշտոցն է, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլև հաճախ ստիպում է անհանգստանալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 փաստ հեշտոցի և դրա հետ կապված ամեն ինչի մասին, որոնք պետք է իմանան բոլոր կանայք:

1.      Դաշտանային ցիկլը միջինում տևում է 28 օր:

2.      Պետք չէ անհանգստանալ դաշտանի օրերին շատ ուտելու համար, քանի որ դա ցիկլի մասն է կազմում: Կինն ավելի քիչ է ուտում ձվազատման ժամանակ:

3.      Ձվազաման ժամանակահատվածը կազմում է մոտ 14 օր՝ սկսած վերջին դաշտանի առաջին օրվանից և կարող է տևել մինչև 7 օր:

4.      Եթե կինը ցանկանում է հղիանալ, ապա պետք է սեքսով զբաղվի ձվազատման ժամանակ: Հակառակ դեպքում հարկավոր է խուսափել առանց պաշտպանվելու սեքսով զբաղվելուց:

5.      Կանայք սեքսուալ առումով ավելի ակտիվ են դաշտանային ցիկլի ձվազատման ժամանակահատվածում:

6.      Սեռավարակները կարող են փոխանցվել նաև օրալ սեքսի միջոցով, ուստի կասկածների դեպքում հարկավոր է խուսափել օրալ սեքսից կամ պահպանակ օգտագործել:

7.      Հեշտոցի սնկային վարակները կարող են պայմանավորված լինել կոպիտ սեքսով, հորմոնալ հակաբողմնավորիչներով, շաքարային դիաբետով, սափրելով և այլն:

8.     Խոնավությունը հիանալի միջավայր է սնկերին բազմացման համար, ուստի լոգանք ընդունելուց հետո հարկավոր է շատ լավ չորացնել սեռական օրգանները, իսկ ամռանը կրել շրջազգեստներ ու կիսաշրջաղգեստներ: Բացի այդ, լողափից վերադառնալիս հարկավոր է հագնել չոր հագուստ:

9.      Սեքսից հետո միզելը շատ օգտակար սովորություն է, որն օգնում է կանխել սնկային վարակների տարածումը:

10.  Բամբակը լավագույն գործվածքն է հեշտոցի համար, ինչպես նաև առանց հոտի ու հավելումների օճառը:

11.  Բիկինիի հատվածի մազերից ազատվելու համար գոյություն ունի մի քանի եղանակ: Կարելի է դրանք սափրել, կատարել մեղրամոմով կամ լազերային մազահեռացում: Զգայուն մաշկի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը՝ սնկային վարակներից խուսափելու համար:

12.  Առաջին սեքսը, ամենայն հավանականությամբ, կարող է ցավոտ լինել: Բացի այդ, կարող է նկատվել մի փոքր արյուն: Կուսաթաղանթը բարակ մեմբրան է, որը կարող է վնասվել նույնիսկ կուսությունը կորցնելուց առաջ: Կուսաթաղանթը կարող է պատռվել մատների, որևէ իրի կամ տամպոնի պատճառով:

13.  Պահպանակից բացի, ոչ մի այլ հակաբեղմնավորիչ չի կարող պաշտպանել վեներական հիվանդությունից:

14.  Հակաբեղմնավորիչ դեղահաբերի ընդունման դեպքում հարկ է հիշե, որ դրանք կարող են առաջացնել այնպիսի կողմնակի բարդություններ, ինչպիսին են մարմնի քաշի ավելացումը, տրամադրության տատանումն դեպրեսիան:

15.  Մյուս տեսանկյունից, հակաբեղմնավորիչները կարող են նաև մաքրել մաշկը և  մեղմել դաշտանային ցավերը:

16.  Ոչ մի դեպքում չի կարելի դադարեցնել հակաբեղմնավորիչներիօգտագործել ամսվա կեսին: Եթե նույնիսկ կինը դժգոհ է այդ հաբերից, ապա միևնույն է պետք է ավարտի դրանց ընդունումն այդ ամիս և միայն դրանից հետո փոխի հաբերը, հակառակ դեպքում կարող է առաջանալ հորմոնալ խանգարում:

17.  Հակաբեղմնավորիչ դեղահաբերի փոխարեն կարելի է կատարել նաև հակաբեղմնավորիչ պատվաստումներ: Ներարկումներն իրականացվում են 3 ամիսը մեկ գինեկոլոգի մոտ այցի ժամանակ: Պատվաստումների համար օգտագործվում է պրոգեստին հորմոն, որը ճնշում է ձվարանների աշխատանքը:

18.  Կարելի է նաև օգտագործել ներարգանդային հակաբեղմնավորում, որը կարգավորում կանանց ծնելիությունը: Այն T-անման մի իր է, որը տեղադրվում է արգանդի խոռոչում:

19.  Գոյությունն ունի ներարգանդային հակաբեղմնավորիչների երկու տեսակ՝ հորմոնալ ու պղնձյա: Հորմոնալների ազդեցությունը տևում է 3-5 տարի, իսկ պղնձյաներինը՝ 10 տարի:

20.  Հորմոնալ ներարգանդային միջոցները որոշ կանանց մոտ առհասարակ ճնշում են դաշտանը կամ դարձնում են այն կարճատև: Պողպատյա ներարգանդային հակաբեղմնավորիչների դեպքում դաշտանն ավելի երկարատևո ու ցավոտ է լինում: