GoodInfo-ն ներկայացնում է պարզ թվերի վիճակագրություն.

10,000 մահապատժի ենթարկվածներ. 2 տարվա ընթացքում Չինաստանն արտադրել է ավելի շատ ցեմենտ, քան ԱՄՆ-ն ամբողջ 20-րդ դարի ընթացքում:

[showad block=3]

Այստեղ ճանապարհների երկարությունը 4 մլն կիլոմետր է: Ես վստահ չեմ, որ կկարողանամ այդ քանակությամբ զրոներ տեղավորել գլխումս:

Ամբողջ երկրում 300 հազար կամուրջներ կան, որոնցից 1000-ի երկարությունը կիլոմետրից ավելի է: Իսկ մինչև 2016 թվականն այնտեղ պետք է կամուրջ կառուցվեր Հոնկոնգից Մակաո հասնող: Մեկ տարվա ընթացքում ավտոմեքենաների պարկում ավելացել է 20 մլն ավտոմեքենա: Ամեն տարի այստեղ կառուցվում է 100 օդանավակայան: Հաշվեք մեկից հարյուրը և պատկերացրեք նույնքան օդանավակայան: Կառուցվել են նաև հսկա վիադուկներ` 150 կիլոմետր երկարությամբ:

Ես այդպիսի վիադուկներ տեսել եմ Simcity-ում, կամ օրինակ թունելներ 28 կիլոմետր երկարությամբ:

Գուանչժոուից գնացքը մեկ ժամում 250 կմ/ժ արագությամբ անցնում է 510 կամուրջ և 236 թունել: 30 տարում չինացիները երկրի բնակելի տարածքը մեծացրել են 8 անգամ: 10 տարի հետո Չինաստանում 220 քաղաքներ կունենան 1 մլն-ից ավելի բնակչություն:

[showad block=2]

Այս ամբողջ վիճակագրությունը ներկայացվեց մեկ շատ պարզ թվի պատճառով. 2000 թվականից Չինաստանում գլխատվել է 10,000 պաշտոնյա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ GoodInfo.su